Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Հասանելիության և լոգիստիկ զարգացման համար քաղաքականության առաջարկությունների նախապատրաստման առաքելության հետ։
Նախարար Խաչատրյանն առաքելության ղեկավար Վիկտոր Արագոնեսի հետ քննարկել է Հայաստանում տրանսպորտային հասանելիության և լոգիստիկայի ներկա վիճակն ու խնդիրները։ Վերլուծական աշխատանքի բացահայտումների և գնահատման արդյունքների հիման վրա կկազմվեն համապատասխան առաջարկություններ՝ տրանսպորտային հանգույցների հասանելիության, լոգիստիկայի և բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարության թիմը պատրաստակամ է աջակցելու զեկույցի կազմման աշխատանքներում, ինչպես նաև քննարկելու ձևավորված առաջարկները։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ քննակել է նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում այլ հարցեր և ծրագրեր։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |