Արմինֆո. Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագում:
Փաստաթղթի համաձայն, դրանք իրականացվելու են ձեռնարկատիրական մշակույթի զարգացման, նպաստավոր օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կայացման, ՓՄՁ-ի կարողու¬թյունների զարգացման ճանապարհով: Կաջակցվեն «զրոյիցե բիզնես ստեղծելու ձգտում ունեցող քաղաքացիների հմտությունների զարգացումը և նրանց ծրագրերի իրագործումը՝ գործնական միջանցք ապահովելով նոր գործարար նախաձեռնությունների իրականացման համար: Այդ նպատակով կհամագործակցենք ՓՄՁ-ի հանրության շահերը ներկայացնող հասարակական կառույցների հետ, մասնավորապես` տարածքային ձեռներեցության կենտրոններ ձևավորելու և զարգացնելու միջոցով։
ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելուե էական նշանակություն։ Կառավարությունը կարևորելու է նաև ՓՄՁ-ի խոշորացման այլ խթանների համակարգի զարգացումը։ Մեծ նշանակություն է տրվելու նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսների հասա¬նելիության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը: «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնե հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) վերջին տվյալների համաձայն՝ մի քանի տարիների ընթացքում ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում մնացել է անփոփոխ՝ կազմելով մոտ 28%: 2018 թ. հուլիսի սկզբի դրությամբ Հայաստանում գործող 75 հազար տնտեսվարող սուբյեկտների 60%-ը ՓՄՁ-ներ են: Դրանք անհատ ձեռնարկատերեր են, իսկ միայն 40% կազմում են կազմակերպությունները: