Արմինֆո.Սիրահարների տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով՝ քարտապան հաճախորդներին առաջարկելով սիրելիներ համար գնել նվերներ,ինչպես նաև առցանց պատվիրել վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով:
Մասնավորապես, մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ հաճախորդները կարող են www.conversebank.am կայքի միջոցով առցանց պատվիրել Visa Classic քարտեր և դրանց գործողության ամբողջ ընթացքում չվճարել սպասարկման դիմաց:
Միաժամանակ, մինչև փետրվարի 14-ը ներառյալ կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերների ցանցում, հաճախորդները կստանան գնումի/գնումների գումարի 10 տոկոսի չափով CashBack:
<<Կոնվերս Բանկի կողմից հերթական այս լոյալության ակցիայի շրջանակներում հնարավորինս շատ քարտապան հաճախորդներ ներգրավելու և նրանց տոնական տրամադրություն պարգևելու նպատակով ընդլայնել է գործընկերների ցանցը, դրանում ներառելով օծանելիքի, տարաբնույթ նվերների, սուրճի, շոկոլադի,զարդերի վաճառքի մասնագիտացված խանութ-սրահներ>>,-ասել են Կոնվերս Բանկում:
Անկանխիկ գնումներից կկուտակվեն Կոնվերս Միավորներ, որոնք հաճախորդները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով Բանկի գործընկերների ցանցում:
<<Սիրահարների տոներին նվիրված ակցիայի իրականացմամբ Բանկը չի սահմանափակվելու: Առաջիկայում ՝ Կանանց տոների կապակցությամբ, քարտապան հաճախորդների համար Կոնվերս Բանկը հանդես է գալու շահավետ և հետաքրքրիր առաջարկներով՝ >>,-եզրափակել են Կոնվերս Բանկում:
CashBack ակցիայի և Visa Classic քարտերի առցանց պատվիրման ակցիայի մանրամասները՝ համապատասխանաբար https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/02/08/cashback_valentine/ և https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/02/12/visaclassiconline/ հղումներով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |