Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկային վարչարարության հարցերով տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Վինսենթ Կոուկպայզենի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են ԱՄՀ առաքելության նպատակների, ՊԵԿ ընթացիկ խնդիրների, բիզնես գործընթացների և ակնկալվող արդյունքների հետ կապված հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են կոմիտեի կողմից մշակվող հարկային վարչարարության ռազմավարության ծրագիրը և հարկային օրենսդրության բարեփոխումները: Անդրադարձ է եղել հարկային ստվերի գնահատման և բացահայտման առցանց համակարգի ներդրման գործընթացին, հարկային ստուգումների իրականացման համար ռիսկային նոր չափանիշների սահմանմանը և կատարելագործման անհրաժեշտությանը՝ կարևորելով միջազգային առաջավոր փորձը նշված ոլորտներում:
Ընդունելության ընթացքում ամփոփվել են ԱՄՀ առաքելության և ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆիկ Մաշադյանի, Միքայել Փաշայանի, Արթուր Մանուկյանի, ինչպես նաև կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների արդյունքները: ԱՄՀ առաքելությունը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՊԵԿ-ին՝ հարկային վարչարարության արդիականացման ուղղությամբ ընթացող աշխատանքների արդյունավետ իրականացման գործում՝ ակնկալելով դրական արդյունքներ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՊԵԿ-ԱՄՀ համագործակցության ընթացքից:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |