Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը 2018թ.-ի ընթացքում ներել է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները՝ ընդհանուր մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով:
Պարտքի ներման գործընթացը ենթադրում էր ժամկետանց վարկեր ունեցող հաճախորդների հետ վարկի մնացորդի չափով հաշտության համաձայնագրերի կնքում և մինչև 5 տարի մարման ժամկետով նոր մարման ժամանակացույցի տրամադրում՝ հետևյալ վարկատեսակների գծով`
• սպառողական վարկեր՝ առանց գրավի ապահովվածության
• անշարժ գույքով ապահովված սպառողական վարկեր
• ապառիկ վարկեր
• վարկային գծեր
• ոսկու գրավով ապահովված սպառողական վարկեր
• վարկային քարտեր
Տույժերի ու տուգանքների ներման պարտադիր պայման է.
• ավելի քան 271 ժամկետանց օրերի առկայություն,
• 31.05.2018 թ․ դրությամբ վարկի անհուսալի ճանաչում,
• հաշտության համաձայնագրի կնքման պահին առաջին վճարման կատարում՝ համաձայն նոր ժամանակացույցի։
Արդյունքում, 2018 թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է մոտ 4000 հաճախորդների գծով 4600-ից ավելի ժամկետանց վարկերի տույժեր եւ տուգանքներ:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |