Արմինֆո. Բիզնես Արմենիայի աջակցությամբ, ՌԴ-ում պայուսակների արտադրությամբ զբաղվող «Elmasta» ֆաբրիկայի և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ մեր երկրում կարտադրվեն կաշվե պայուսակներ։ Մեր ընկերություններին արտապատվիրված մոդելները, «Made in Armenia» մակնշմամբ, կարտահանվեն Եվրամիության, Ասիայի երկրներ և Ռուսաստան։
Առաջին խմբաքանակը դեպի Ռուսաստան նախատեսվում է արտահանել փետրվարի վերջին։ «Այս փուլում օտարերկրյա գործարարին ծանոթացնում ենք Հայաստան/ԵԱՏՄ հումքի ներմուծման, ապրանքի արտահանման ռեժիմներին, Եվրամիության GSP+, REX և այլ արտոնյալ ընթացակարգերին։ Բացի այդ, տեղական արտադրողների հետ կազմակերպել ենք B2B հանդիպումներ, որոնցից հետո էլ արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։
Ինչպե ԱրմԻՆֆո-ին հաղորդեցին Բիզնես Արմենիայի Հանրային կապերի թիմից, Elmasta» ընկերության մասնագետները հրավիրվել են այցելելու մարտին Մոսկվայում կայանալիք «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսի հայաստանյան տաղավար, որտեղ Բիզնես Արմենիայի աջակցությամբ ավելի շատ ընկերությունների արտադրանքին ծանոթանալու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի։
«Elmasta» կաշվե աքսեսուարների գործարանի սեփականատեր Վլադիմիր Ուլյանովը և «Ալյանս» ռուս-վրաց-հայկական գործարար կապերի հիմնադրամի փոխնախագահ Ինգա Դրինևսկայան Բիզնես Արմենիայի մասնագետների աջակցությամբ հանդիպումներ են ունեցել կաշվե իրեր և պայուսակներ արտադրող հայաստանյան «Արտիս», «Ամոռե» և «Սաֆիան» ապրանքանիշերը ներկայացնող ընկերությունների մասնագետների հետ, ծանոթացել արտադրական պոտենցիալին, ապրանքի որակին։ Որոշում է կայացվել Հայաստանում հիմնադրել ընկերություն և զբաղվել հայկական ապրանքների արտահանմամբ։
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |