
Արմինֆո. Փետրվարի 13-16-ը հայկական 11 ընկերություններ մեկ միասնական «Օրգանական Հայաստանե գրավիչ տաղավարով ներկայացրել են հայկական օրգանական սերտիֆիկացված արտադրանքը Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքում անցկացվող ԲԻՈՖԱԽ 2019 օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսին:
Ինչպես նշվում է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) հաղորդագրության մեջ, միջազգային այս խոշոր ցուցահանդեսին Հայաստանը ցուցադրել է բարձրարժեք օրգանական արտադրանք, ինչպիսիք են խոտաբույսերը, հատապտուղներից պատրաստված թեյերը, մրգերի կորիզներից ստացված յուղերը, չրեղենը, հյութերը, մեղրը և հաճարը: «Օրգանական Հայաստանե-ը, 2 տարի անընդմեջ տարբեր ցուցահանդեսներին ներկայանալով մեկ միասնական տաղավարի ներքո, արդեն հասցրել է մեծ համբավ ձեռք բերել աշխարհում թափ առնող օրգանական շուկայում՝ այսպիսով նոր ներդրումներ գրավելով Հայաստան: Օրգանական արտադրողների կնքած պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է մոտ կես միլիոն եվրո: Հիմնական արտահանման շուկաներն են՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Իտալիա, Կանադա, Դուբայ, ԱՄՆ, Հոլանդիա, Ֆինլանդիա, Պոտուգալիա, Չեխիա, Ավստրիա, Բելգիա և այլն:
«Երեքուկես տարի տևած ՕԳԱՆ ծրագիրը մոտենում է իր ավարտին և մենք շատ ուրախ ենք, որ երկիրը ներկայացնող «Օրգանական Հայաստանե տաղավարն ունի նման լայնածավալ օժանդակություն տարբեր ազգային և միջազգային դոնորների և գործընկերների կողմից: Սա կապահովի միջազգային առևտրային ցուցահանդեսներին Հայաստանի կայուն մասնակցությունը նաև ապագայումե, - նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը։
Ավելի քան 2,900 ցուցադրողներ մասնակցել են BIOFACH-ի հոբելյանական 30-րդ ցուցահանդեսին: Մոտ 50,000 առևտրի այցելուներ արտադրանքի աննախադեպ ցուցադրությունների, ոգեշնչող նորարարությունների, սննդի մի շարք միտումների և ցանցային առևտրի հնարավորությունների ականատես են դարձել: