Արմինֆո. Փետրվարի 19-ին տեղի ունեցավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ (ՎԶԵԲ) Հայաստանում Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման նոր ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը, որի շրջանակում ՎԶԵԲ-ը մրցանակներ շնորհեց ֆինանսական կառույցներին և գործարարներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում:
«Փոփոխության գործակալե անվանակարգում վերականգնվող էներգիայի ոլորտում կատարած արդյունավետ կանաչ ներդրումների համար ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Լավագույն գործակալե մրցանակին:
«Ծրագրի շրջանակում ֆինանսավորել ենք էներգախնայող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի սարքավորումների և հիմնական միջոցների ձեռքբերումը: Կանաչ տնտեսությունների ֆինանսավորումը մեր ընկերության գերակա ուղղություններից մեկն է: Գրին Լիզինգ ենթաբրենդով կանաչ նախագծերի ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի հետ սկսել ենք իրականացնել մոտ 2.5 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ֆոնդի միջոցով, որը հետագայում ավելացվել է ևս 4 մլն. ԱՄՆ դոլարով: Իսկ այժմ մեր գործընկերոջ հետ բանակցություններն ավարտվել են և որոշվել է ևս 2 մլն. ԱՄՆ դոլար ռեսուրս տրամադրել ԱԳԲԱ Լիզինգին: ՀՀ բոլոր մարզերում արդեն իրականացվել է ավելի քան 40 ծրագիր։ Լինելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ, մենք մեծ հնարավորություններ ունենք, քանի որ կարողանում ենք ֆինանսավորումն իրականացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 59 մասնաճյուղի միջոցովե,-իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
ԱԳԲԱ Լիզինգն իր «Գրին Լիզինգե ենթաբրենդի միջոցով սկսած 2014 թվականից իրականացրել է 800-ից ավել նախագիծ՝ ՀՀ տնեսությունում կատարելով ավելի քան 20 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |