Արմինֆո. Հայաստանի վիճակագրական կոմիտեն դադարել է գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ ամսական տվյալների հրապարակումը: Մասնավորապես, կոմիտեի ամսական հաշվետվություններն այսուհետև չեն ներառի գյուղատնտեսության արտադրանքի համախառն ծավալը եւ գյուղատնտեսության հատվածի աճի / անկման դինամիկան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին է բացատրել են ՀՀ վիճակագրական կոմիտեի մամուլի ծառայությունում, Եվրոստատի վիճակագրական պահանջների «Գյուղատնտեսության վիճակագրության» 3.1.2 ենթապարբերության համաձայն, որը հրապարակվել է 2018 թվի հոկտեմբերին, ԵՄ անդամ երկրները գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը հրապարակում են տարեկան պարբերականությամբ:
ՀՀ վիճակագրության կոմիտեում նաեւ ճշտել են, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը հրապարակվելու է ամեն եռամսյակ, իսկ ամսական տվյալների բացակայությունը պայմանավորված է կլիմայական պայմանների անկայունության և սեզոնայնության առնչությամբ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ամսական ծավալի տատանումները հարթելու անհրաժեշտությամբ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |