Արմինֆո. Հայաստանի իշխանությունների խնդրանքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմի թիմը՝ պրն. Հոսեյն Սամիի ղեկավարությամբ, փետրվարի 12-26-ն այցելել է Երևան՝ ԱՄՀ-ի կանխազգուշական «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ եռամյա տնտեսական ծրագիրը քննարկելու և IV Հոդվածի շուրջ 2019 թ. խորհրդակցություններն անցկացնելու համար:
«Ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՀ թիմը և Հայաստանի իշխանությունները աշխատակազմի մակարդակով պայմանավորվածություն են ձեռք բերել 250 միլիոն դոլար գումարով կանխազգուշական «Սթենդ-բայ» ծրագրի շուրջ՝ նոր կառավարության բարեփոխումների ծրագրերին օժանդակելու և արտաքին ցնցումների նկատմամբ դիմադրողունակությունն ամրապնդելու համար՚, - հայտարարել է ՝ պրն. Հոսեյն Սամին:
Նրա հավաստմամբ, շված ծրագրերը նպատակաուղղված են մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման համար ծանրակշիռ քաղաքականությունների վարմանը և ներառական աճի խթանման համար բարեփոխումների առաջ մղմանը: «Պայմանավորվածությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից, որի քննարկումն ակնկալվում է 2019 թ. մայիսին՚, - հաղորդել է պրն. Սամին:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |