Հինգշաբթի, 28 Փետրվարի 2019 14:00
Էմմանուիլ Մկրտչյան

Հայլենդ. ֆինասական տեխնոլոգիաներ ջնջում են բոլոր սահմանները

Հայլենդ. ֆինասական տեխնոլոգիաներ ջնջում են բոլոր սահմանները

Արմինֆո. Հայաստանի մի խումբ երիտասարդ գործարարներ մշակել և առաջարկում են միջազգային ֆինանսական շուկաներին յուրահատուկ եւ գործուն հարթակ, որը թույլ է տալիս զարգացող երկրների առևտրային բանկերին ընդլայնել իրենց ֆինանսական հոսքերը: Հայլենդ հարթակի միջոցով զարգացող երկրների բանկերը, որտեղ գումարի արժեքը բարձր է, կկարողանան համեմատական առավելության հասնել հենց այդ հանգամանքի շնորհիվ: Հայլենդ հարթակի մասին, որը շուտով կսկսի իր գործունեությունը, Արմինֆոյի ֆինանսական վերլուծաբան ու գլխավոր տնօրենը զրուցել է գործադիր տնօրեն և համահիմնադիր Հայկ Մանուկյանի հետ:

 

Հայկ, Ձեր առաջարկած հարթակը, որպես ֆինանսական գործիք, ինչ-որ առումով հեղափոխական է: Այն ունի բազմաթիվ ֆինանսական ինստիտուտների և առաջին հերթին բանկերի ֆինանսական միջոցների կառուցվածքը փոխելու ներուժ: Դուք ստեղծում եք միջազգային ավանդային շուկա, որը թույլ է տալիս օտարերկրացիներին առցանց ավանդային հաշիվ բացել: Դա նշանակում է, որ հաջողության դեպքում մի քանի հարյուր միլիոն դոլար կհոսի այն երկրներ, որտեղ փողի արժեքը բարձր է: Որքանո՞վ է վերջինս բարդ գործընթաց ինչպես հաճախորդների, այնպես էլ բանկերի համար:

 

Գիտեք, տեխնոլոգիական առաջընթացի, հատկապես ֆինանսական տեխնոլոգիաների պայմաններում, յուրաքանչյուր նոր ապրանքը պետք է տարբերվի օգտագործման հարմարավետությամբ եւ հեշտ կիրառելիության բարձր մակարդակով: Ընդհանրապես, ես կասեի, որ մենք շուկային առաջարկում ենք շատ արագ եւ հարմար գործիք, որը զգալիորեն տարբերվում է պահպանողական բանկերից, որոնք փաստորեն չեն բարելավել իրենց բարդ գործընթացները հարյուրավոր տարիներ: Մեր միջոցով մարդիկ զերծ են մնում քաշքշուքներից, պարտադիր ֆիզիկական ներկայությունից և ռեզիդենտության հաստատումից: Եթե ​​մեկը բնակվում է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում կամ Ֆրանսիայում, և նրան չեն գոհացնում առաջարկվող տոկոսադրույքները, որոնք, իհարկե, տեղական ռիսկի ցածր մակարդակ են արտահայտում, մեր պլատֆորմը հնարավորություն է ընձեռում առցանց համակարգով ավանդային հաշիվ բացել այն երկրներում, որտեղ ավանդի տոկոսադրույքները բարձր են `անհամեմատ ավելի մեծ եկամտաբերության հասնելու համար:

Մեր հարթակում հաճախորդները գրանցումը և նույնականացումը տևում են րոպեներ, որից հետո նրանք կարող են ընտրել մեր գործընկեր բանկերի ավանդային առաջարկները, բացել հաշիվ և փոխանցել գումարը: Նմանապես, բանկերի համար պլատֆորմի օգտագործման համար չկա անհրաժեշտություն հավելյալ ծախսերի և ժամանակի կորստի հարթակին ինտեգրման համար:

 

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ բանկերը սպասարկելու են օտարերկրացիների, այն էլ օնլայն հարթակի միջոցով, ինչպե՞ս է բանկն իրականացնելու հաճախորդի նույնականացումը:

 

Նույնականացումն իրակացվելու է երրորդ կողմի աջակցությամբ: Վերջինս բրիտանական հայտի ընկերություն է, որը արդեն ութ տարի է ֆինանսական և ոչ ֆինանսական տասնյակ ընկերությունների մատուցում է անձի նույնականացման, փողերի լվացման, տեռորիզմի ֆինանսավորման և այլ ռիսկերի ստուգման ծառայություններ աշխարհի երկու հարյուր երկրների տվյալների բազաներից: 

 

Վերադառնալով ներդրումային ռիսկի և եկամտաբերության հարաբերակցությանը, սովորական է, որ ինչքան բարձր է եկամտաբերությունը, այնքան բարձր են ռիսկերը, և հակառակը: Եկեք ազնիվ լինենք, Նյու Յորքի ոչ ամեն  մի քաղաքացի, նույնիսկ ամենահամարձակները, կորոշեն դիվերսիֆիկացնել իրենց դրամական միջոցների մի մասը հայկական կամ Տաջիկստանի բանկային ավանդներում, նույնիսկ եթե ներդրման եկամտաբերությունը եռապատիկ բարձր է տեղականից: Ո՞րն է ձեր մեկնաբանությունը այդ հարցին: Հիշու՞մ եք Հայաստանի կամ Տաջիկստանի միջազգային վարկանիշը: Ինչպե՞ս եք պատրաստվում սփոփել եւ համոզել ձեր հաճախորդներին:

 

Բանկային համակարգի ռիսկայնության ու կայունության աստիճանը ուղղակիորեն չի կարելի կապել երկրի միջազգային ռեյտինգի հետ: Օրինակի համար բերենք հենց Հայաստանը: Մեր երկիրն ունի B+ ռեյտինգ, բայց ֆինանսական համակարգի ստաբիլությամբ աշխարհում լավագույն տասնյակի երկրների շարքում է: Դրանից բացի, բանկերն առաջարկում են բարձր տոկոսադրույքներ, քանի որ տեղական շուկայի միջոցները սահմանափակ են, վարկերի պահանջարկը գերազանցում է ավանդայինին, և բանկերը մշտապես ունենում են լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք լիկվիդայնություն ապահովելու համար:

 

Գործունության արդյուքնում կարող են առաջանալ տարաձայնություններ բանկերի և հաճախորդների միջև: Նմանատիպ դեպքերում ինչպե՞ս են լուծվելու դատական հարցերը:

 

Հայլենդը գրացված է Էստոնիայի Հանրապետությունում, և մեր հաճախորդների հետ տարաձայնությունները լուծվելու են Եվրոպական դատարանում: Իսկ բանկերը կշարունակեն շարժվել յուրաքանչյուրն իր երկրի օրենսդրությամբ:

 

Կատարե՞լ եք արդյոք շուկայի ուսումնասիրություն: Ինչքանո՞վ է Հայլենդի առաջարկը գրավիչ զարգացած երկրների բնակիչների համար:

 

Բնականաբար: Մենք մի քանի ամիս շրջագայել ենք, խոսել ենք բազմաթիվ պոտենցիալ հաճախորդների հետ, և գաղափարի կենսունակության մեջ համոզվելուց հետո միայն կառուցել բիզնես մոդելը: Խնդիրն ինքին նոր չէ: Վաղուց շուկայում առաջարկվում են տարբեր հարթակներ, ներդրումային գործիքներ, բայց դրանք կամ շատ ռիսկային են, մատչելի չեն ոչ ֆինանսիստերին, կամ էլի առաջարկում են ցածր եկամտաբերություն: Հայլենդն առաջարկում է ցածր ռիսկայնություն ունեցող լուծում, որը մի քանի տասնյակ անգամ ավելի շահավետ է իրենց բանկերի կողմից առաջարկվող ստանդարտ եկամտաբերությունից:

 

Ինչպես արդեն նշեցինք, կարևոր գործոն է երկրի ռիսկայնությունը, մասնավորապես՝ ինֆլյացիայի տեմպը, քաղաքական և տնտեսական կայունությունը և այլն: Իսկ ի՞նչ հիմունքներով եք ընտրելու բանկեր: Քանի որ անգամ ֆինանսապես կայուն երկրներում հանդիպում են ռիսկային ֆինանսական ինստիտուտներ և բանկերի անվճարունակության դեպքեր: Ինչպես նաև, արդյո՞ք այդ ավանդային հաշիվները ավանդները երաշխավորող հիմնադարմի կողմից երաշխավորված են:

 

Բանկերի դեպքում նույնպես մենք կարևորում ենք տարբեր հանգամանքներ՝ բանկի ֆինասակական կայունությունից մինչև համբավը: Մասնավորապես, բանկում նորարարական լուծումներին բաց լինելն ու ճկունությունը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, ղեկավար անձնակազմի ու բաժնետերերի գործունեությունը և այլն: Հաշվի առնելով, որ ներգրաված միջոցները հիմնականում բաշխվելու են վարկեր տրամադրելուն՝ կարևորում ենք նաև վարկային պորտֆելի կազմն ու ռիսկայնության աստիճանը, բանկի կողմից այլ բիզնես ծրագրերի ֆինասավորումը և ներգրավածությունը տնտեսության իրական հատվածում: Այս և այլ նմանատիպ պահանջներ հաշվի առնելով՝ Հայաստանում նախատեսում ենք համագործակցել չորս կամ հինգ բանկի հետ, որոնց հետ արդեն բանակցային փուլում ենք:

 

Շուկայում ունե՞ք մրցակիցներ կամ կա՞ն արդեն նմանատիպ հարթակներ: Որո՞նք են Հայլենդի մրցակցային առավելությունները:

 

Մեծ հաշվով՝ մեզ մրցակից կարելի է համարել ցանկացած ներդրումային գործիք: Սակայն անմիջական մրցակից չունենք և առաջինն ենք առաջարկում միջազգային ավանդային հարթակ: Առավելությունները շատ շոշափելի են թե՛ եկամտաբերության, թե՛ հարմարավետության և թե՛ ռիսկերի կառավարման տեսանկյունից:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.04.2024
RUB4.18-0.02
USD390.04-1.40
EUR415.63-1.21
GBP481.74-0.75
CAD284.60-0.69
JPY25.20-0.09
CNY53.82-0.22
CHF427.68-1.72