Արմինֆո. Երեւանի ՋԷԿ-ին հարակից նոր համակցված շոգեգազային ցիկլով ջերմային բլոկի կառուցումը կսկսվի 15 օր հետո: Մարտի 4-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքերով, այսօր, մարտի 4-ին ստորագրվել է նախագծի ֆինանսավորման շուրջ ուղղակի համաձայնագիր, որը կանխորոշեց ֆինանսավորման աղբյուրները:
Ծրագրում ժամանակավոր հիմունքով կներգրավվի 1100 մարդ, մշտական հիմունքով` 230-ը: Շինարարական աշխատանքները կտեւեն 24-25 ամիս: Մինչ այդ ժամկետը շահագործման կհանձնվի Իրան-Հայաստան նոր 400 կիլովոլտանոց հոսքագիծը, որով հնարավոր կլինի էլեկտրաէներգիա արտահանել կայանից: Բլոկը կլինի տնետսապես արդյունավետ, քանի որ վերջին երեք ամիսների բանակցությունների արդյունքում հաջողվել է նվազեցնել բլոկից երաշխավորված գնվող էլեկտրաէներգիայի գինը` 1 կՎտժ-ի դիմաց նախկինում հաստատված 6.02 ցենտի փոխարեն մինչեւ 5,7 ցենտ: Այսպիսով, հնարավոր կլինի խնայել տարեկան շուրջ 6.4 միլիոն դոլար: Բլոկում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կկազմի 27 դրամ 1 կՎտժ-ի դիմաց` ջերմային արտադրության այլ օբյեկտների 31.1 դրամի փոխարեն: Արդյունքում, ընդհանուր առմամբ, էներգահամակարգը կհաջողվի 1 կՎտժ էլեկտրաէներգիայի միջին սակագինը կրճատել 1.4 դրամով: Միեւնույն ժամանակ, սպառողների համար վերջնական սակագնի վրա լրացուցիչ ճնշում չի լինելու:
Իտալական «Ռենկո՚ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, իր հերթին, ընդգծել է, որ այսօր ստորագրված համաձայնագիրը նախատեսում է 250 մլն դոլար արժողությամբ խոշոր միջազգային ներդրողների ներգրավում նախագծում: Մասնավորապես, Համաշխարհային բանկի երկու կառույցները` Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Ներդրումային երաշխիքների բազմակողմանի գործակալությունը (MIGA) նախապատրաստել են 202 մլն դոլար արժողությամբ աննախադեպ ֆինանսական փաթեթ: 42 մլն դոլարի վարկի տեսքով միջոցներ կներգրավվ են Միջազգային ֆինանսական կորպորացիայից, իսկ 121 մլն դոլարի` նախագծի ամսնակիցներ«Ռենկոյից՚ և «Սիմենսից՚, իտալան «Սիմեստ՚ պետական հիմնադրամից, ինչպես նաև Ասիական զարագցման բանկից, ՕՊԷԿ միջազգային հիմնադրամից եւ Գերմանիայի ներդրումների ու զարգացման ընկերակցությունից (DEG): Նախագծի կապալառուն կլինի «Ռենկո՚ ընկերությունը: Ջովաննի Ռուբինին Հայաստանի իշխանություններին շնորհակալություն է հայտնել ակտիվ համագործակցության եւ ծրագրի իրագործմանն աջակցության համար: Նա նաեւ ընդգծել է, որ բանակցություններին, որոնք տեւել են 3 տարի, ներկա էին նաեւ շահագրգիռ կողմերը` «Գազպրոմ Արմենիան» եւ «Վեոլիա ջուր»:
IFC- ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենի խոսքերով, այսօր ստորագրված համաձայնագիրը այլ ներդրողների համար ազդանշան կլինի: Նրա խոսքերով, նախագծի իրականացումը տեղավորվում է երկրի կառավարության` բոլորի համար բիզնեսի հավասար պայմաններ ստեղծելու, աղքատության կրճատման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ բարձր տնտեսական աճ ապահովելու ծրագրի տրամաբանությունում: