
Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող ‹‹Օրգանական գյուղատնտեսության զարգացման›› ծրագրի շրջանակում 2018թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն արտահանված հայկական «Սարի թեյ» ընկերության բուսական թեյերն արդեն վաճառվում են գերմանական TeeGschwendner ընկերության օնլայն հարթակում և խանութների ցանցում:
Այս տարի BIOFACH միջազգային օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել արտահանումը շարունակելու և արտահանվող արտադրանքի ծավալները մեծացնելու ուղղությամբ:
Հայաստանում «Oրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն 2015թ․-ից իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU ՀայաստանՀա) համագործակցությամբ, որի արդյունքում նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և NABU-ն շարունակելու են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» անվճար ծրագիրը: 2019-2020թթ․ ծրագրի մեկնարկի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի պաշտոնական կայքէջին՝ www.acba.am ։
RUB | 4.70 | -0.03 |
USD | 381.72 | -0.40 |
EUR | 442.60 | -1.19 |
GBP | 502.04 | -0.14 |
CAD | 272.05 | -0.13 |
JPY | 24.65 | -0.05 |
CNY | 53.71 | -0.11 |
CHF | 479.73 | -2.50 |

