
Արմինֆո. ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։ Շեյն Ռոզենթալը, կարևորելով Հայաստանում էներգետիկայի ոլորտի կառավարման բարեփոխումների իրականացումը, նշել է, որ դրանք կարող են հնարավորություն ստեղծել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար՝ ներգրավելով գումարներ առանց պետական երաշխիքի: Այդ համատեքստում նշվել է, որ բանկը հետաքրքրված է բարձրավոլտ ենթակայանների վերազինման, վերակառուցման ֆինանսավորման հարցերով:
Նախարարի պաշտոնակատարը ողջունել է բանկի պատրաստակամությունը զարգացման ծրագրերի իրականացման գործում և վստահեցրել, որ մինչև ս.թ. մարտի 15-ը կքննարկվի անվճար հիմունքներով տեխնիկական աջակցության ցանկալի ձևաչափը և կներկայացվի ԱԶԲ-ին:
Շեյն Ռոզենթալի խնդրանքով Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես՝ քամու և արևի ուղղություններով:
Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները որոշ ծրագրերի շուրջ, որից հետո անցնել դրանց իրականացման մեխանիզմների մշակման գործընթացին:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

