Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված ArCa, Visa և MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաև sms հաղորդագրությամբ։ Ծառայությունից կարող են օգտվել ինչպես բանկի գործող, այնպես էլ նոր քարտապանները:
Գործող քարտապանները PIN կոդը մոռանալու դեպքում քարտի փոխարինում չի իրականացվելու, այլ հաշված րոպեների ընթացքում հնարավոր է լինելու գեներացնել նոր PIN կոդ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների միջոցով:
PIN կոդի փոփոխության համար քարտապանները կարող են այցելել բանկ կամ զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն:
SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող կոդը միանգամյա մուտքագրման վեցանիշ կոդ է: Այն ծառայում է նոր PIN գեներացնելու համար՝ քարտն առաջին անգամ Բանկի բանկոմատով օգտագործելիս:
Հարցերի դեպքում կարո՛ղ եք զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարով կամ այցելել բանկի որևէ մասնաճյուղ։
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |