Արմինֆո.Մարտի 12-ին վերաբացվեց Արդշինբանկի «Գյումրի» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
«Գյումրի» մասնաճյուղը գտնվում է Գյումրի քաղաքում՝ Գայի 7 հասցեում, աշխատելու է երկուշաբթիից – ուրբաթ՝ ժամը 09:15-16:45, ինչպես նաև շաբաթ օրերին՝ 10:00-14:00:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |