Արմինֆո. Բիզնես Արմենիայի աջակցությամբ 8 հայկական արտադրողներ մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանք։
Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին հիմնադրամի հանրային կապերի թիմից, հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պայուսակ և աքսեսուարներ արտադրող 2 ընկերություններ և կաշվի վերամշակման գործարանը. https://www.youtube.com/watch?v=_NA1q5fuQDk։
«MosShoes»-ը կաշվե արտադրանքի ցուցադրությամբ մասնագիտացված խոշորագույն էքսպոն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Այն անցկացվում է տարեկան չորս անգամ։ Ցուցահանդեսը տարեկան հյուրընկալում է շուրջ 12 000 խոշոր գնորդների ու ոլորտի մասնագետների։
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |