Արմինֆո.Ամերիաբանկը, պահպանելով հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով առաջատարությունը, ձգտում է առաջատար դիրքերի հասցնել նաև մանրածախ վարկավորումը Հայաստանի բանկային համակարգում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2018 թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 779.8 մլրդ դրամ ($1.6 մլրդ, 1-ին տեղ): Դրանց կառուցվածքում 70%-ը կամ 545.8 մլրդ դրամը ($1.13 մլրդ, 1 - ին տեղ) բաժին է ընկել վարկային ներդրումներին, իսկ 8.3% - ը կամ 64.4 մլրդ դրամը ($133.1 մլն) ՝ արժեթղթերում կատարված ներդրումներին:
2018 թվականի ընթացքում Ամերիաբանկի վարկային պորտֆելն աճի տեմպերն ուժեղացրել է մինչև 15%, ինչը հիմնականում ապահովվել է մանրածախ վարկավորման զգալի ակտիվացման (ֆիզիկական անձանց վարկեր) հաշվին, որի ծավալներն աճել են 65.3% - ով՝ մինչև 102.3 մլրդ դրամ ($211.4 մլն): Այդ ցուցանիշով բանկը բարձրացել է երկու աստիճանով և գտնվում է 4-րդ հորիզոնականում։ Զուգահեռաբար Ամերիաբանկը կորպորատիվ վարկավորման 5,7% աճի դինամիկա է արձանագրել՝ ամրապնդվելով ծավալով 1-ին հորիզոնականում՝ 440.3 մլրդ դրամ (910.2 մլն դոլար):
Ամերիաբանկն առաջատար է նաև արժեթղթերում կատարած ներդրումներով
այդ թվում՝ պետական պարտատոմսերում (ներառյալ հայկական եվրոբոնդերը)՝ պահպանելով 2-րդ տեղը՝ 64.4 մլրդ դրամ ($133.1 մլն, տարեկան 4% աճով):
Այդ հիմնական բաղադրիչների դինամիկայի բարելավումը թույլ է տվել բանկին ավելացնել ակտիվները 15%-ով, ինչի շնորհիվ հաջողվել է պահպանել տոկոսային եկամուտների աճը (8,7% - ով): Արդյունքում բանկի ընդհանուր եկամուտներն աճել են 8,8% -ով՝ ավելացնելով շահույթը 39,7%-ով, մինչև 13,3 մլրդ դրամ (1-ին տեղ), որը, հարկերը հանելուց հետո, ձևավորել է 10,5 մլրդ դրամի (21,7 մլն դոլար՝ տարեկան 37,3% աճով) զուտ շահույթ: Արդյունքում բանկն առաջատարություն է ապահովել նաև զուտ շահույթի չափով:
Բանկն առաջատար է նաև արդյունաբերական հատվածի (ներառյալ էներգոհամալիրը), գյուղատնտեսության, շինարարության ոլորտի, առևտրի, տրանսպորտի և կապի, հանրային սննդի և ծառայությունների ոլորտի, հիփոթեքային վարկավորման գծով: Բանկն առաջատար է նաև ՓՄՁ ոլորտի վարկավորման գծով: Բայց վարկային ներդրումների հիմնական կենտրոնացումը
բաժին է ընկնում արդյունաբերական հատվածին և առևտրի ոլորտին:
Ամերիաբանկը բավական ակտիվ է նաև Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում՝ 2016թ. մարտից սկսելով թողարկել իր արժեթղթերը:
2019 թ. մարտի 5-ի դրությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում /AMX/ ցուցակվել են Ամերիաբանկի 11-րդ թողարկման պարտատոմսերը, որոնցից 8-ը դոլարային /76 մլն դոլար ընդհանուր ծավալով/ 1-ը՝ եվրոյով արտահայտված /3 մլն ծավալով/ և 2-ը դրամային /5 մլրդ ընդհանուր ծավալով, որոնք ընդգրկված են <Abond> և <Bbond> ցուցակներում: Դրա հետ մեկտեղ, Ամերիաբանկը 2016 թվականի հունիսին responsAbility Investments AG ընկերության միջոցով հաջողությամբ տեղաբաշխել է $20 մլն ծավալով պարտքային արժեթղթեր լյուքսեմբուրգյան 4 ներդրումային ֆոնդերում:
Հիշեցնենք, որ <Ամերիաբանկ>-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը
գործում է հայկական շուկայում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցը ներառում է 16 ստորաբաժանում, որից 10- ը՝ մայրաքաղաքում և 6-ը՝ մարզերում:
2019 թ. հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են՝ Ամերիա Գրուպ CY ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited- 11.62%: Բանկն ամեն տարի արժանանում է
Euromoney-ի, Global Finance-ի, The Banker/FT-ի, Commerzbank-ի տարբերակիչ պարգևների: Ամերիաբանկն ունի վարկային վարկանիշներ գործակալությունների հիմնական եռյակի երկուսից ՝ S&P (B+, <կայուն> կանխատեսմամբ)
և Moody ' s (B1, <դրական> կանխատեսմամբ):