Արմինֆո. Սկսած 2006 թվականից մինչ օրս Հայաստանի բանկերում ավանդները մի քանի անգամ աճել են, իսկ միջին տարեկան աճը պահպանվում է 10 - 15% միջակայքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մարտի 19-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Այս համատեքստում նա հիշեցրել է 2008 թվականի տնտեսական ճգնաժամի մասին, որը,
նրա ասելով, ոչ մի կերպ չի անդրադարձել ավանդների աճի դինամիկայի վրա։ «Սա
միայն վկայում է հասարակայնության վստահության մասին, մասնավորապես, տարբեր մարտահրավրներին դիմակայելու բանկային համակարգի կարողության
տեսանկյունից ՚, - աս ել է ՀԲՄ գործադիր տնօրենը, նշելով, որ նույնիսկ
ճգնաժամի ժամանակահատվածում դրամական միջոցների արտահոսք չի արձանագրվել:
Ս. Սարգսյանն այսօր աշխատանքային անդրադարձել է նաև բանկային համակարգի վիճակին թավշյա հեղափոխության շրջանում: Մասնավորապես, նա նշել է, որ երկրորդ
եռամսյակում արձանագրվել է ավանդների 38 մլրդ դրամի նվազում: Սակայն, III եռամսյակում, ավանդների պորտֆելը ոչ միայն վերականգնել է նախկին ծավալը, այլև ավելացել է ևս 136 մլրդ դրամով։
Շարունակելով ասվածը՝ նա նկատել է, որ 2018 թվականի արդյունքներով ավանդները
աճել են 10,8% - ով. ցպահանջ ավանդներն աճել են 22%, ժամկետայինները` 5,1%: Ընդ որում, իրավաբանական անձանց ավանդներին բաժին է ընկել 1.1 տրլն դրամ (տարեկան 13 տոկոս աճով), իսկ ֆիզիկական անձանց` 1.6 տրլն դրամ (տարեկան 3% աճով): «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հենց իրավաբանական անձանց ավանդներին, քանի որ դրանք այն միջոցներն են, որոնք տնտեսվարող սուբյեկտները կարող են
ուղղորդ տնտեսության զարգացմանը՚, - ընդգծել է նա։
Այս համատեքստում ՀԲՄ նախագահ Արտակ Հանեսյանը հավելել է, որ ներուժը
ավելի քան բարձր է: «Բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել
կայուն, հեռանկարային եւ արտահանման կողմնորոշված բիզնեսը՚, - ասել է նա, ընդգծելով, որ բիզնեսի կողմից ակտիվություն, իսկապես, նկատվում է: «Մեր կանխատեսումների համաձայն, 2019 թվականին բոլոր ֆինանսական հիմնական ցուցանիշներով աճի տեմպը ավելի բարձր կլինի, քան մեկ տարի առաջ՚, - ասել է նա:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |