Արմինֆո. Մարտի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի ԻՀ աշխատանքային այցի շրջանակներում Բաթումիում հանդիպում է ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանը և ապակենտրոնացված շփումներին առնչվող հարցեր:
Դեսպան Սադոյանը ուրախությամբ փաստել է, որ Սև ծովի վրացական հանգստավայրերը ՀՀ քաղաքացիների համար ամենանախընտրելին են և հույս է հայտնել, որ վրացական իշխանությունների հոգատար վերաբերմունքը լրացուցիչ խթան կհանդիսանա, որ հայ զբոսաշրջիկների թիվն ավելի մեծանա։ Այս համատեքստում Աջարիայի կառավարության ղեկավարը ևս իր գոհունակությունն է հայտնել, որ հայ այցելուները ամենամեծաքանակն են, իսկ վրացական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է, որ հայ զբոսաշրջիկներն իրենց առավելագույնս հարամարավետ զգան վրացական հողում։
Թոռնիկե Ռիժվաձեն տեղեկություններ է հաղորդել Աջարիայի գործարար միջավայրի և արտասահմանյան ներդրումների պայմանների մասին` ընդգծելով, որ քայլեր են ձեռնարկվում տեղում արտադրանքի ծավալների ընդլայնման և ծառայությունների բարելավման ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման համար երկկողմ տնտեսական հնարավորությունների և գործարար միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, որին կարող է նպաստել գործարար ֆորումների և հանդիպումների կազմակերպումը:
Դեսպան Սադոյանը առանձնահատուկ ընդգծել է Ախալցխա-Ադիգենի-Խուլո-Բաթումի ավտոճանապարհի հարցը, որն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանզի բավականաչափ կկրճատի Հայաստանի և Սև ծովի վրացական նավահանգիստների ու հանգստավայրերի միջև տարածությունը։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |