Արմինֆո. Հայաստանում հավասար մրցակցության ապահովումը կհանգեցնի ներդրումների ավելացման։ Այդ մասին մարտի 21-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշել է, որ մենաշնորհների եւ կոռուպցիայի առկայությունը որոշակի չափով նվազեցնում է ներդրումների մակարդակը ցանկացած երկրում։ «Մենք պետք է ամեն ջանք գործադրենք երկրում կոռուպցիան ամբողջությամբ արմատախիլ անելու համար, ինչը զգալիորեն կնպաստի տնտեսական զարգացմանը՚, - ընդգծել Է նախարարը։
Խաչատրյանը նշել է, որ գործարար միջավայրի զարգացումը նույնպես բավականին մեծ նշանակություն ունի ներդրումների ներգրավման համար։ «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշներն այդ ուղղությամբ, սակայն մենք պետք է մեծ աշխատանք կատարենք։ ԵՄ ներկայացուցիչները նշել են, որ մենք ունենք որոշակի բացթողումներ, որոնք մենք մտադիր ենք շտկել՚, - նշել է նա։
Նախարարը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանում, ընդհանուր առմամբ, որոշակի առաջընթաց կա դեպի ԵՄ ապրանքների արտահանման ուղղությամբ, մասնավորապես, դրական դինամիկա կա գինու արտահանման ոլորտում:
Նա նաեւ հայտնել է, որ 2019 թվականին ԵՄ-ն Հայաստանին կաջակցի «Թումո՚ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնման, հանրապետության հյուսիսային շրջաններում զբոսաշրջության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման գործում: Ավելին, ինչպես հաղորդել Է նախարարը, ԵՄ-ն դիտարկում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացմանն աջակցելու հնարավորությունը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |