Երեթշաբթի, 26 Մարտի 2019 14:06

Մի քիչ քարտային վճարումների մասին

Մի քիչ քարտային վճարումների մասին

Արմինֆո. Տնտեսվարողների կողմից շատ հաճախ, եթե ոչ մշտապես, քարտով վճարում չընդունելը ուղեկցվում է բանկի կողմից միջնորդավճարի գանձման երևույթից և չափսից տրտունջներով:

Ավելին, ժամանակ առ ժամանակ տարբեր մակարդակներով կարծիք է հնչում, որ բանկերի կողմից վաճառակետերից գանձվող սպասարկման վճարները արգելակում են անկանխիկ շրջանառության զարգացմանը (ինքնին աբսուրդային պնդում, քանի որ բանկերը նշված ոլորտի զարգացման առաջնային շահագրգիռ օղակն են)։

Այնինչ անկանխիկ վճարում ընդունելուց հրաժարվելը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել Կանխիկով վճարումների ընդունման շահագրգռվածության արմատները, մեր խորին համոզմամբ, անհրաժեշտ է փնտրել ոչ թե «լրացուցիչ» ծախսերի, այլ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իրական շրջանառության ծավալը թաքցնելու կամ կոծկելու ցանկության տիրույթում։

Շատ տարածված շփոթություն է, երբ բանկերի կողմից վաճառակետերից անկանխիկ սպասարկման հնարավորության դիմաց միջնորդավճարները դիտարկվում են որպես լրացուցիչ ծախս, այլ ոչ թե համեմատվում կանխիկ շրջանառության սպասարկման հետ կապված ծախսերի և ծախքերի հետ։

Հաշվի առնելով այն բոլոր հարմարությունները և հնարավորությունները, որն ընձեռում է անկանխիկ վճարման եղանակը, համեմատական առումով այն վստահաբար ավելի ձեռնտու է։

Ուստի այս հոդվածով կփորձենք ամփոփ անդրադառնալ խնդրին, ներկայացնելով դրա շուրջ մեր տեսակետը, միաժամանակ նաև կներկայացնենք քարտերով վճարման պրոցեսը, նրա էությունը և բաղադրիչները։

Առաջին հերթին, կարծում ենք արժե մեկ անգամ տարածական անդրադարձ կատարել միջնորդավճարներ երևույթին, ներկայացնել նրա գոյության պատճառը և ձևավորման սկզբունքները, ներկայացնել քարտային վճարման ամբողջական «էկոհամակարգը»։

Առհասարակ քարտային վճարումն ունի  չորս  մասնակից՝

  1. Վճարող /Քարտապան/
  2. Քարտ թողարկող բանկ /Թողարկող/
  3. Վաճառակետ /ԱՍԿ/
  4. Վաճառակետը սպասարկող բանկ /Սպասարկող/

Վճարումը քարտով հնարավոր է դառնում շնորհիվ Վճարային համակարգերի (ազգային և միջազգային), որոնց գոյության շնորհիվ է, որ հնարավորություն կա ապահովել միջգործակցություն տարբեր բանկերի միջև՝ իրենց կողմից թողարկված քարտերի և սպասարկվող վաճառակետերում դրանք ընդունելու ուղղությամբ։

Վճարման մշակումը իրականացվում է Պրոցեսինգային կենտրոններում (կարող է լինել կամ առանձին կամ բանկի սեփական)։

Այսպիսով բուն գործարքին ուղղակի և անուղղակի մասնակցում են վերը նշված բոլոր օղակները /տես սխեմատիկ պատկերը/։

Ծախսեր

  •  Վճարային համակարգերի անդամակցության և գործունեության հետ կապված համապատասխան լիցենզիաներ, պարտադիր  և պարբերական վճարներ
  •  Պրոցեսինգային հզորությունների կառավարման և պահպանման վճարներ
  •  ՊՈՍ-րի կամ ՀԴՄ հավելվածի ձեռքբերման
  •  ՊՈՍ-րի սպասարկման / վերանորոգման
  •  Կապի օպերատորների ծառայությունների
  •  Ուսուցումների հետ կապված /այդ թվում վաճառակետերի աշխատակիցների/
  •  Բանկում համապատասխան անձնակազմի պահպանման հետ կապված
  •  Այլ հարակից ծախսեր /անվտանգություն, ապահովագրություն, մարքեթինգ, գովազդ/

Ծառայություններ / ծախսեր

  •  Cash Back անկանխիկ գնումների դեպքում
  •  Զեղչեր քարտով վճարելու պարագայում
  •  Վարկային գծեր, օվերդրաֆտներ
  • Վճարային համակարգերի անդամակցության և գործունեության հետ կապված համապատասխան լիցենզիաներ, պարտադիր  և պարբերական վճարներ
  • Պրոցեսինգային հզորությունների կառավարման և պահպանման վճարներ
  • Քարտերի թողարկման հետ կապված
  • Բանկում համապատասխան անձնակազմի պահպանման հետ կապված

 Այլ հարակից ծախսեր /անվտանգություն, ապահովագրություն, մարքեթինգ, գովազդ/

 

Միջնորդավճարների մասին

Վաճառակետից գանձվող միջնորդավճարը՝ անկանխիկ վճարային գործիքների (այդ թվում պլաստիկ քարտերի) սպասարկման և դրանց սպասարկման հետ կապված ռիսկերի չեզոքացման ծախսերի փոխհատուցմանն ուղված գումարն է, որը վաճառակետը (այսուհետ՝ ԱՍԿ) վճարում է Սպասարկող բանկին (Acquirer):

Ընդհանուր առմամբ, բանկը ԱՍԿ-րի ներգրավման և հետագայում դրանցում կատարվող գործարքների սպասարկման մասով կրում է մի շարք ծախսեր, որոնք կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

  • Միանվագ ծախսեր
  • Պարբերական ծախսեր
  • Գործարքների մշակման հետ կապված ծախսեր

 

ՄԻԱՆՎԱԳ ԾԱԽՍԵՐ

Այս խմբի ծախսերից են.

ա/ վճարային համակարգի(-երի)  անդամակցման և դրանցից առևտրի/սպասարկման կետերում վճարումներ ընդունելու իրավունք տրամադրող լիցենզիաների ձեռքբերման վճարը,

բ/ վճարային տերմինալի կամ վճարային հավելվածի ձեռքբերման/մշակման ծախսերը,

գ/ վճարային տերմինալների սերտիֆիկացումների հետ կապված ծախսեր

դ/ պրոցեսինգային կենտրոնում տերմինալի գրանցման (կամ պրոցեսինգային լուծում մատակարարող ընկերությունից քանակային լիցենզիաների ձեռքբերման)[1] ծախսերը:

 

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

Այս խմբի ծախսերից են.

ա/ վճարային համակարգից (-երից) առևտրի/սպասարկման կետերում վճարումներ ընդունելու իրավունքի լիցենզիայից բխող պարբերական վճարները,

բ/ վճարային տերմինալի սպասարկման ծախսերը,

գ/ կապի ամսական ծախսերը,

դ/ պրոցեսինգային կենտրոնում գրանցված տերմինալի վարման վճար (կամ պրոցեսինգային լուծում մատակարարող ընկերությանը համակարգի տարեկան սպասարկման վճար) (Եթե բանկն ունի սեփական պրոցեսինգ ):

 

ԳՈՐԾԱՐՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐ

Այս խմբի ծախսերից են.

ա/ վճարային համակարգին վճարվող միջնորդավճարը,

բ/պրոցեսինգային կենտրոնին գործարքի մշակման համար վճարվող միջնորդավճարը,

գ/ գործարք իրականացրած քարտի թողարկող բանկին պարգևավճարը

դ/ մարքեթինգի և խրախուսական ծրագրերի հետ կապված ծախսեր:

 

Հարց կարող է ծագել, ինչի համար Սպասարկող բանկը պարգևավճար պետք է տա Թողարկող բանկին։ Ներկայացնենք և այս երևույթը․․․

Կան բանկեր, որոնք իրենց բիզնեսը կառուցում են քարտերի թողարկման տիրույթում, շեշտը դնելով քարտային զանազան պրոդուկտների զարգացման և պոտենցիալ քարտապաններին սպասարկման գրավիչ պայմաններ, շահագրգռող և խրախուսող միջոցներ առաջարկելով, այդ թվում զանազան զեղչեր, քեշբեկեր, մրցանակներ, խաղարկություններ և այլն, որոնք (ուշադրություն) գործում են անկանխիկ վճարումների դեպքում։ Վստահ ենք, կռահեցիք, որ բանկը խրախուսվում է քարտապանների կողմից անկանխիկ վճարումների իրականացումը այդ թվում Սպասարկող բանկերից պարգևավճարների ստացման ակնկալիքով։

Բանկերը, որոնք իրենց բիզնեսը կառուցում են վաճառակետերի սպասարկման տիրույթում ձգտում են առավելագույնի հասցնել անկանխիկ շրջանառությունը իրենց կողմից սպասարկվող կետերում, քանի որ մեծ շրջանառության պարագայում վերը նշված միանվագ և պարբերական ծախսերի տեսակարար կշիռը նվազում է, որն իր հերթին հնարավորություն է տալիս նվազեցնել միջնորդավճարները։Առհասարակ, վաճառակետերից գանձվող միջնորդավճարների մասին խոսելիս պետք է հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ, ինչպիսիք են վաճառակետի շրջանառության ծավալը, գործունեության տեսակը և դրա ռիսկայնությունը, աշխատանքի ռեժիմը, գործարքների քանակը, միջին չեկի գումարը, ինչպես նաև հնարավոր նվազագույն և առավելագույն գնման գումարը, պոտենցիալ վճարողների «աշխարհագրությունը» (հայաստանյան բանկերի թողարկած, թե արտերկրի քարտեր են հիմնականում սպասարկվում), որ վճարային համակարգի և ինչ տեսակի քարտեր են պոտենցիալ գնորդների քարտերը և այլն։ Այս հանգամանքների տարբեր համադրությունների արդյունքում «ձևավորվում են» վաճառակետեր, որոնք գրավիչ են բանկերի համար և որոնց համար սպասարկող բանկերը մրցակցում են միմյանց հետ (որպես կանոն, մրցակցության արդյունքում միջնորդավճարները այդ կետերում ցածր են)։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկանխիկ վճարամիջոցների ընդունումը ժամանակակից առևտրի և սպասարկման անբաժանելի բաղադրիչ է, կան բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք գիտակցելով այդ հանգամանքը իրենք են դիմում բանկերին, որպեսզի ստանան անկանխիկ վճարման հնարավորություն։ Եվ վերջապես կան այնպիսիք, որ ընդհանրապես չեն էլ մտածում այդպիսի հնարավորության ներդրման մասին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։

Այս կապակցությամբ հնչում են նաև կարծիքներ, որ սկսնակ ու մանր և փոքր ձեռնարկատերերը ֆինանսական հնարավորություն չունեն ձեռք բերել անկանխիկ վճարումների տերմինալներ և ֆինանսական միջոցների սղությունը խոչընդոտ է վճարային տերմինալ ձեռք բերելու համար:

Ներկայումս (և երբևէ Հայաստանում) որևէ ձեռնարկատեր, անկախ կարգավիճակից (խոշոր, մանր, սկսնակ, փորձառու) որևէ ծախս չի արել և չի անում բանկային քարտեր (անկանխիկ այլ գործիքներ) ընդունող սարքերի տեղադրման ուղղությամբ։ Որպես կանոն, սարքերի տեղադրման ծախսերը և վաճառակետերին անկանխիկ վճարում ընդունել «համոզելու» ծանր գործը կատարում են բանկերը։ Ավելին, նոր սերնդի ՀԴՄ-րի պարագայում (արդեն երկու մակնիշի) վճարային քարտերի ընդունման հնարավորություն ստանալու գործընթացը ավելի մատչելի է և դյուրին, և այս դեպքում ևս վճարային հավելվածի համար վճարում է բանկը:

Կախված հիշատակված հանգամանքներից բանկերը և վաճառակետերը կարող են քննարկել միջնորդավճարների ձևավորման զանազան տարբերակներ, սկսած ամսական նվազագույն վճարից (փոքր շրջանառություն և քիչ գործարքներ) մինչև վճարած գումարի տոկոս և դրանց բազմաթիվ հարաբերակցությունների տարբերակներ։ Այստեղ պետք է գտնել այն եզրը, որը ձեռնտու կլինի թե սպասարկող բանկին, թե վաճառակետին և արդեն պետք է գործի շուկայական ազատ ստեղծագործ միտքը, թե բանկերի և թե վաճառակետերի։

Քաջ գիտակցելով բիզնեսների առանձնահատկությունները վճարային համակարգերն իրենց հերթին կարգավորում են միջբանկային պարգևավճարների դրույքները, սահմանելով նվազագույն կամ սիմվոլիկ դրույքներ փոքր մարժա կամ սոցիալական ուղղվածության, ինչպես նաև հարկերի, տուրքերի, տուգանքների, կոմունալ ծառայությունների և այլ նմանատիպ ոլորտների համար։

Այստեղ կուզենայինք առանձին ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ոչ միշտ է, որ վաճառակետերը (լինի դա առկա, թե առցանց) ազնիվ և շիտակ մկրտումներից ելնելով են ձգտում ստանալ անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը։ «Ճանաչիր հաճախորդիդ» սկզբունքը պետք է առաջնային դասվի բանկերի կողմից վաճառակետը սպասարկման վերցնելուց։ Պետք է պատրաստ լինել նաև նրան, որ կլինեն դեպքեր (հնարավոր է ոչ սակավաթիվ), երբ վաճառակետը կմերժվի բանկի կողմից կամ, որպես տարբերակ, վաճառակետի բարձր ռիսկի դիմաց կառաջարկվեն համապատասխան պայմաններ (որոնք հետագա գործունեության ընթացքում հնարավոր է վերանայվեն)։ Սա հիշատակում ենք նրա համար, որ եթե հանկարծ անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը որոշվի պարտադիր դարձնել վաճառակետերի համար, այս հանգամանքը պարտադիր հաշվի առնվի կարգավորման պայմաններում։ Ոչ բարեխիղճ տնտեսվարողի ձեռքերում սա վտանգավոր գործիք կարող է դառնալ։

 

Պետական / ադմինիստրատիվ/ կարգավորման մասին

Վաճառակետերից ուռճացրած սպասարկման միջնորդավճարների գանձման խնդիր օբյեկտիվորեն կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե էքվայրինգի ոլորտը մենաշնորհային է կամ առկա է մասնակիցների միջև թաքուն համաձայնություն․ այս պարագայում պահանջվում է կարգավորող մարմինների միջամտումը։  Եթե նշված երկու գործոնները չեզոքացված են, ապա համարվում է, որ պատկան մարմինը հաջողությամբ լուծել է կարգավորման խնդիրները այս ոլորտում։

Առհասարակ, արդյոք ադմինիստրատիվ մեթոդներով կարելի է հասնել հավասարակշռության այս ոլորտում` խնդիրը այնքան էլ պարզ չէ։

Հիմնական հարցը, որը կծագի, եթե կարգավորող մարմինները ձեռնամուխ լինեն վաճառակետերից գանձվող միջնորդավճարների մեծության կարգավորմանը՝ ո՞րն է միջնորդավճարի արդարացված մեծությունը։ Ակնհայտ է, որ խնդիրը «սոցիալական արդարության» դաշտում է և ունի երկու բաղադրիչ․ մի կողմից դա ձեռնարկատերերի այսպես կոչված ծախսերի կրճատումն է (որի մասին մեր հատուկ կարծիքը հոդվածի սկզբում է), որը խթան պետք է հանդիսանա վերջիններիս բիզնեսի զարգացման համար և նվազեցնի բացասական ազդեցությունը վերջնական սպառողների համար: Մյուս կողմից անհրաժեշտ է հոգ տանել նաև վճարահաշվարկային ծառայությունների և այդ շուկայի հետագա զարգացման համար, ապահովելով  ոլորտի տնտեսական գրավչությունը։

Երբ գոյություն ունի եկամուտների արդարացի վերաբաշխման խնդիր և առկա շուկայական մեխանիզմները արդյունավետ կերպով այն չեն լուծում, անհրաժեշտ է, որպեսզի լինի վստահելի որևէ օղակ (արբիտր), որը կկայացնի համապատասխան որոշումները։ Աշխարհում, այդ թվում և Հայաստանում այդ դերը ստանձնել են վճարային համակարգերը, որոնք լինելով բիզնես կառույցներ, շահագրգռված են իրենց գործունեության շարունակական զարգացմամբ։ Այդ իսկ պատճառով վերջիններս մշտապես աշխատում են վերը նշված չորս օղակների (քարտապան, վաճառակետ, թողարկող և սպասարկող բանկեր) շահերի միջև հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ։ Կարծես թե ոլորտի զարգացումները վկայում են այդ դերի հաջող իրականացման մասին։

 

Ի՞նչ անել

Առաջարկում ենք խնդրի լուծման նպատակով ցուցաբերել համալիր մոտեցում,  ուշադրությունը կենտրոնացնելով ոչ միայն միջնորդավճարներին, այլ ավելի լայն հայացքով նայել խնդրին, փորձել գնահատել պատկերն ամբողջությամբ և դուրս գալ միջնորդավճարի նեղ տիրույթից։

Որտեղ են թաքնված կանխիկով աշխատանքի գրավչության արմատները։ Կարծում ենք, որ այդ հարցի պատասխանը մենք տվել ենք հենց սկզբից՝ իրական շրջանառություն թաքցնելը, նվազ հարկեր վճարելու նպատակով։

Հարկային արդյունավետ վարչարարությունը, ակնկալվող հարկային բարեփոխումները ևս լուրջ խթան կարող են հանդիսանալ անկանխիկ վճարումների ծավալի և քանակի մեծացման, քանի որ արդյունավետ հարկումը բերում է շրջանառության «բացահայտման», իսկ մեծ շրջանառությունը վստահաբար կբերի միջնորդավճարների վերանայման դեպի նվազեցում:

Կան նաև ածանցյալ գործողություններ և միջոցառումներ, որոնք ևս կակտիվացնեն անկանխիկ շրջանառությունը, օրինակ՝

  1. Հարկավոր է ներմուծել էլեկտրոնային չեկ/էլեկտրոնային ՀԴՄ հասկացողությունը` առցանց (ինչու չէ նաև առկա) գործարքների համար, այդ թվում վճարային հավելվածների կիրառմամբ (QR կոդով, NFC և այլն):
  2. Օրենքով որևէ անկանխիկ վճարում հավաստող կտրոն (այդ թվում էլեկտրոնային վճարման) պետք է ճանաչվի որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ, մի բան, որ գործում էր նախկինում։ Այս նորմը, կարծում ենք ևս հնարավորինս շուտ անհրաժեշտ է վերականգնել։

Այսպիսով ստանում ենք սերտ փոխկապված երևույթների հետյալ շրջանը՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի՞սկ սպառողները

Վերջի վերջո այն ամենն ինչի մասին մենք խոսեցինք հոդվածում ուղղված է ժամանակակից սպառողին արագ, հարմար և անվտանգ ծառայություն մատուցելուն։ Եվ այդ կապակցությամբ նորանոր միջոցներ և վճարային նոր տեխնոլոգիաների վրա հիմնված գործիքներ են ներմուծվում շուկա։ Անհպում վճարումներ, հեռախոսներով QR կոդի ընթերցման միջոցով վճարման տարբերակներ, վիրտուալ միջավայրում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ և այլն։

Ներկայումս մշակման փուլում է գտնվում Արագ Վճարումների Համակարգի նախագիծը, որի ներդրման արդյունքում հնարավորություն է ստեղծվելու 24/7/365 ռեժիմով իրականացնել ակնթարթային փոխանցումներ անձանց միջև, իրականացնել վճարումներ և փոխանցումներ պարզ նույնականացուցիչներով, օրինակ բջջային հեռախոսահամարով։ Վճարումը/փոխանցումը հնարավոր է լինելու իրականացնել անկախ նրանից, թե որ բանկում են վարվում վճարողի և շահառուի հաշիվները, ինչը հավասար պայմաններ կապահովի շուկայի բոլոր մասնակիցների համար։

Համակարգի գործառնական քլիրինգային կենտրոնի դերը ստանձնում է Արմենիան Քարդ ընկերությունը, հաշվարկային բանկը՝ Կենտրոնական բանկն է։

Արագ, հարմար, պարզ, անվտանգ, հասանելի և մատչելի (էժան)՝ սրանք են նախագծվող համակարգի հիմնական բնութագրիչները։

Առաջին փուլով կմեկնարկեն գործարքները ֆիզիկական անձանց միջև, հաջորդ փուլերում աստիճանաբար համակարգի գործառույթները կհամալրվեն նոր տեսակներով, այդ թվում վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց, փոխանցումներ տնտեսվարողների միջև, պետական և գերատեսչական մարմինների վճարներ։

Կընդլայնվի նաև նույնականացուցիչների ցանկը․ վճարումներ/փոխանցումներ հնարավոր կլինի իրականացնել էլ․փոստի, QR-կոդերի, NFC ցուցիչների և այլ միջոցներով։

 

Իշխան Մխիթարյան  

Armenian Card ազգային վճարային համակարգի ղեկավար:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84