Արմինֆո. ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը «Կոնրադ Ադենաուերե հիմնադրամի հրավերով քառօրյա աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Այցի նպատակն էր էներգետիկ քաղաքականությանը, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ռազմավարության մշակմանը, ոլորտի զարգացմանը և կարգավորմանը, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ, վերաբերող հարցերի քննարկումը:
Այցի շրջանակում Գարեգին Բաղրամյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, Էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության, «Քամու էներգիաե դաշնային միավորման, Էներգետիկայի և ջրային տնտեսության դաշնային միավորման, «Կոնրադ Ադենաուերե հիմնադրամի, NEXT Kraftewerke-ի (շուկայի օպերատոր), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ), Ներդրումների և տեխնոլոգիաների խթանման գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերը, տեղի է ունեցել նաև փորձի և տեղեկատվական նյութերի փոխանակում: Գերմանական կողմի հետ ձեռք է բերվել վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության համաձայնություն։
Նշենք, որ Հայաստանը հողմային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ ունի: Հանրապետությունում սկսվել են խոշոր հողմային էլեկտրակայանի կառուցման համար նախատեսված չափումները: Աշխատանքներն իրականացնում է էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդե ընկերությունը, որը Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի։ 2018 թ. մարտին կառավարությունն որոշում ընդունեց աջակցել «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդե ընկերությանը մինչև 150 մեգավատանոց գումարային հզորությամբ քամու կայաններ կառուցելու գործում: Հայաստանում հողմային էլեկտրակայանի կառուցմամբ հետաքրքրված է նաև իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.ե ընկերությունը, որը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր` 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ: Նշենք, որ դեռ 2003 թ.-ին ԱՄՆ վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիան (NREL) կազմել էր Հայաստանի հողմա-էներգետիկ ներուժի քարտեզը, որի համաձայն, հանրապետության տնտեսապես հիմնավորված հողմաէներգետիկ ներուժը գնահատվում է 450 ՄՎտ, տարեկան 1,26 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Հեռանկարային հիմնական վայրերն են` Զոդի լեռնանցքը Բազումի լեռները: Պուշկինի և Քարախաչի լեռնանցքները, Ջաջուռի լեռնանցքը, Գեղամա լեռնազանգվածը, Սըանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև բարձր լեռնազանգվածը և Մեղրիի շրջանը: