Արմինֆո.2019 թվականին ՀՀ պետական բյուջեի մուտքեր պլանային ցուցանիշները կկազմեն 40 մլրդ դրամ կամ մոտ 90 մլն դոլարով: Այդ մասին մարտի 27-ին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության ծրագրի ընթացքի և իրականացման մասին զեկույցը:
Նրա խոսքով, վերջին 9 ամիցների ընթացքում արձանագրված արդյունքն աննախադեպ է։ Նախկինում նման բան չի եղել, որ պետական բյուջեն գերակատարվի այդ ծավալով։ Դրան հաջողվել է հասնել ստվերային տնտեսության դեմ Պետական եկամուտների կոմիտեի ակտիվ պայքարի շնորհիվ, ընդ որում, այդ պայքարում ռեպրեսիվ միջոցներ չեն կիրառվում։ Հիմնականում օգտագործվում են հետազոտության, վերլուծության և բանակցությունների մեթոդները։ Հարկային մուտքերի աճին նպաստող ևս մեկ գործոն է քաղաքացիների համագործակցությունը պետական կառույցների հետ։ ՀՀ քաղաքացիները, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ակտիվորեն արձագանքում են կառավարության կոչերին, որոնք ուղղված են ստվերային տնտեսության դեմ պայքարին: 2018 թվականի մայիսից ի վեր տպագրվել է իրականացված գործարքների մասին վկայող 65 մլն կտրոն: «Դա վկայում է երկրի կառավարության հետ քաղաքացիների փոխգործակցության մասին՚, - արձանագրել է վարչապետը:
Նա նաև տեղեկացրել է, որ ստացված լրացուցիչ միջոցները կուղղորդվեն հուլիսի 1-ից զինծառայողների աշխատավարձի 10% բարձրացմանը, իսկ սեպտեմբերի 1-ից` հանրակրթական միջնակարգ դպրոցների 38 հազար ուսուցիչների աշխատավարձին, որը նույնպես կավելանա 10%-ով:
Բացի այդ, նախատեսվում են 303 կմ ավտոճանապարհների վերանորոգման համար հատկացումներ, ինչը, վարչապետի խոսքով, նույնպես աննախադեպ երևույթ է։ Ընդ որում, պետք չէ անտեսել նաև «Հյուսիս-Հարավ՚ ավտոճանապարհի կառուցման շարունակվող գործընթացը, թեկուզև, այլ ծրագրի շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ այս նախագծերի իրականացման ընթացքում կտնտեսվեն լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, որոնք կուղղորդվեն պետական այլ ծրագրերի իրականացմանը:
Եվս 10 մլրդ դրամ կուղղորդվի երկրի համայնքների հետ համատեղ սուբվենցիոն նախագծերի իրականացմանը։ Նախորդ տարի ևս, ինչպես հիշեցրել է վարչապետը, նմանատիպ գումար էչ հատկացվել, սակայն տեղական իշխանությունները պատրաստ չէին իրադարձությունների նման զարգացման, ինչի արդյունքում օգտագործվել է ընդամենը 1,6 մլրդ դրամ։ «Հույս կա, որ 2019 թվականին գումարն ամբողջությամբ կօգտագործվի, ինչը կհանգեցնի տվյալ համայնքների բնակիչների կյանքի որակի բարձրացմանը՚, - ընդգծել է կառավարության ղեկավարը: