Արմինֆո.Համաշխարհային բանկի առաքելության շրջանակներում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի հանդիպումը ՀԲ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումե վարկային ծրագրի իրականացման գործընթացը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջային գրավչության նախատեսված օբյեկտների և դրանց շրջակայքի բարելավմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման աշխատանքների մանրամասները։ Նշվել է նաև իրականացվող աշխատանքներում զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ նոր վայրերի ներգրավման անհրաժեշտությունը։
Հանդիպման արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրային բաղադրիչների և ենթածրագրերի իրականացման գործընթացի լրամշակման և հստակեցման ուղղությամբ։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |