Արմինֆո.Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ագրոբիզնեսը։ Ծրագրի շրջանակներում կարելի է ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։
Ծրագրի պայմաններն են` 4 % տարեկան տոկոսադրույք, մինչեւ 8 տարի մարման ժամկետ, 20 % կանխավճար։ Սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին լիզինգը կտրամադրվի 0 % տոկոսադրույքով: Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450 մլն դրամը:
Նշենք, որ ագրոպարենային ոլորտի լիզինգային պետական ծրագրի մասնակիցների թիվն արդեն հասել է 7 - ի. դրանք չորս բանկերն են ՝ Արմսվիսբանկը, Կոնվերս Բանկը, Հայէկոնոմբանկը եւ Ամերիաբանկը, ինչպես նաեւ "ACBA Leasing" լիզինգային ընկերությունը և երկու ունիվերսալ վարկային կազմակերպություններ "Development and Investment Corporation of Armenia" ("DICA", նախկին "ՓՄՁ ներդրումներ") և "ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ":
Ըստ ԱրմԻնֆո գործակալության Հայաստանի բանկերի և վարկային ընկերությունների ֆինանսական վարկանիշի՝լիզինգային գործառնությունների ծավալը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գերազանցել է 19.2 մլրդ դրամ ($39.7 մլն) ՝ 13% տարեկան աճով ։ Բանկերի և վարկային կազմակերպությունների լիզինգային գործարքների ընդհանուր ծավալում գերակշռում է "ACBA Leasing" -ի մասնաբաժինը ՝ ավելի քան 79%, իսկ երկրորդ տեղում է Ամերիաբանկը ՝ ավելի քան 15%:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը 2018 թվականի արդյունքներով կազմելով 889.7 մլրդ դրամ ($1.8 մլրդ), շարունակում է անկում ապրել 7.6% - ով ՝ 2017 թվականի 3% - ի դիմաց: