Արմինֆո. ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տնտեսության <ամենաստվերային> ոլորտը համարում է մանրածախ առեւտուրը։ Այս մասին նա ասել է մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով ԱՄՀ-ի մասնագետներին, հայտարարել էր, որ Հայաստանում ստվերային տնտեսության չափը կազմում է մինչեւ 50-60 տոկոս: Մինչդեռ ՊԵԿ ղեկավարը, վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները, ավելի վաղ հայտարարել էր <ստվերի> ծավալների՝ 25 տոկոսից մինչև 22 տոկոս
տարեկան նվազման մասին:
Անանյանի խոսքով ՝ միջազգային մասնագետները տարբեր տվյալներ են հրապարակում՝ 35%, 40%, 45%, 50%, և վարչապետը հնչեցրեց միջազգային կառույցներից մեկի դիրքորոշումը: <Չենք կարող պնդել, որ հնչեցված տվյալները համապատասխանում են իրականությանը ։ Մենք ունենք Ազգային վիճակագրական ծառայություն, և պարտավոր ենք հիմնվել դրա տվյալների վրա ՝ վարչարարության իրականացման համար ։ Բայց այդ դեպքում էլ ես կարծում եմ, որ Ազգային վիճակագրական ծառայության՝ 22 տոկոս տվյալներում նույնպես մեթոդաբանության խնդիր կա>, - նշել է Անանյանը ։
<Ստվերն> ավելի ճշգրիտ գնահատելու համար, ըստ Անանյանի, կոմիտեն մշակում է ստվերային տնտեսության գնահատման մեթոդաբանությունն ըստ ոլորտների։ <Աշխատանքը հեշտ չի լինելու և կարճ ժամկետում չի ավարտվելու>,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հույս հայտնելով, որ համակարգը կմշակվի 1-1.5 տարվա ընթացքում ։ Դավիթ Անանյանը, որպես ՊԵԿ նախագահ, չի բարձրաձայնել ստվերային տնտեսության բաժնի վերաբերյալ իր վարկածը՝ միաժամանակ հայտարարել է, որ տնտեսության <ամենաստվերային> ոլորտը համարում է մանրածախ առեւտուրը: Ընդ որում, ինչպես հստակեցրել Է Անանյանը, խոսելով մանրածախ առևտրում <ստվերի> մասին՝ նկատի ունի ոչ թե սուպերմարկետները, որտեղ <ստվերը համեմատաբար ցածր է>, այլ այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն զբաղվում են ապրանքի վաճառքով սպառողին ՝ փոքր չափերի խանութներ եւ տոնավաճառներ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |