Արմինֆո.Մարտի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներկայացվել է մակրոտնտեսական քաղաքականության վարչության և ԱՄՀ փորձագետների կազմակերպած շնորհանդեսը, որի նպատակ է ներկայացնել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության երկամյա ծրագրի նախնական արդյունքները:
Մասնավորապես` ներկայացվել է հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության նպատակով մշակված ընդհանուր հավասարակշռության DSGE մոդելի նախնական տարբերակը՝ ընգծելով այդ գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունն ու կարևորությունը քաղաքականության մշակման գործընթացում: Շնորհանդեսի ներկայացման ընթացքում քննարկվել են նաև մոդելի միջոցով մշակված՝ հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկային բարեփոխումներին և պետական պարտքին առնչվող սցենարներ, ինչպես նաև երկամյա համագործակցության հետագա քայլերը:
Համագործակցության կարևորությունն ու արժեքն իրենց բացման խոսքում ներկայացրել են ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ԱՄՀ կարողությունների զարգացման ինստիտուտի փորձագետ Ֆելիպե Զանան և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանը՝ ընդգծելով ՀՀ կառավարության հարկաբյուջետային բարեփոխումների օրակարգում դրա դերը:
Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել էր մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության երկամյա ծրագիրը, որի նպատակն է մշակել և ՀՀ ֆինանսների նախարարությունում ներդնել ՀՀ տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի ազդեցությունների գնահատման գործիքակազմ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |