Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահն ու անդամները ապրիլի 2-ին հանդիպել են Հայաստանի եւ եվրոպական մի շարք երկրների առեւտրաարդյունաբերական պալատների, ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, կարեւորելով նման ձեւաչափով քննարկումը, նշել է, որ այսօրինակ հանդիպումներ կկազմակերպվեն պարբերաբար: Հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են տնտեսական զարգացումներին, ներդրումներին վերաբերող հարցերով, ոլորտին առնչվող ներկայացված տեսլականով:
Հայ-բելգիական առեւտրի պալատի փոխնախագահ Ֆելիքս Փայտյանի խոսքով՝ Ազգային ժողովի հետ համագործակցելու այս նոր ձեւաչափը կնպաստի հիմնախնդիրների բարձրացմանը՝ օգնելով գտնել արդյունավետ լուծման ուղիներ:
Քննարկման ժամանակ մտքեր են փոխանակվել հարկային օրենսդրությանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին, դեղագործական շուկային, ՏՏ ոլորտին վերաբերող հարցերի շուրջ:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |