Արմինֆո. ՀՀ կառավարությունը մեկնարկել է գյուղատնտեսության զարգացմանն աջակցման նոր ծրագիր:
Ծրագիրն ուղղված է տավարաբուծության զարգացմանը, կաթի և մսի արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը՝ այն դարձնելով առավել մրցունակ: Ծրագրի շրջանակում հնարավորություն կնձեռվի ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ՝ ընդամենը 2 % տարեկան տոկոսադրույքով։
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը, իսկ մեկ կենդանու արժեքը չպետք է գերազանցի 1 մլն դրամը։ Շահառուները տոհմային կենդանիներ կարող են ձեռք բերել ինչպես տեղի անասնաբուծական ֆերմաներից, այնպես էլ ներկրել արտերկրից։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրին միացած ֆինանսական կառույցներին՝ ներկայացնելով համապատասխան դիմում-հայտ՝ նշելով ձեռք բերվող կենդանիների քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |