Արմինֆո.Համաշխարհային վարկանշող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ:
Ինչպես նշված է Fitch Ratings-ի մամլո հաղորդագրությունում, Բանկի վարկանիշը հիմնված է այնպիսի ֆինանսական ցուցանիշների վրա, ինչպիսին են ակտիվների կայունությունը, բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարը, ինչպես նաև շահութաբերության մակարդակը, որոնց նպատասում է նաև տնտեսության ցիկլային աճը:
Հիշեցնենք, որ Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից (Fitch and Moody’s) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
***
Արդշինբանկը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգում բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջատարներից մեկը: Բանկը միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |