Արմինֆո.Հայաստանում մեկնարկել է Կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների ամիս՚ ամենամյա նախաձեռնությունը: Ինչպես միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, 2019 թվականին «Իմ ֆինանսների ամիսը՚ կանցկացվի 7 հիմնական թեմաներով: Դրանք հիմնական տնտեսական ցուցանիշներն են` խնայողությունները, բյուջեի կառավարումը, պարտքը, գնումները, սպառողների իրավունքների պաշտպանությունը, խարդախություններից պաշտպանությունը։
«Այս միջոցառումը դարձել է ավանդական: Մեր գլխավոր նպատակը ֆինանսական շուկայի, ֆինանսական գործիքների մասին քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, ինչը մենք մտադիր ենք իրականացնել տարբեր միջոցառումների, այդ թվում ՝ առցանց տնտեսական խաղերի, ինտերակտիվ մրցույթների, հանդիպումների, տարբեր ֆինանսական կազմակերպություններ, մասնավորապես, բանկեր, կենսաթոշակային հիմնադրամներ, ապահովագրական ընկերություններ այցելությունների միջոցով՚, - ասել է նա։ Ա. Դարբինյանի խոսքով, միջոցառման արդյունքները կամփոփվեն մայիսի վերջին: «Հուսով եմ, որ ինչպես նախորդ տարիներին, մենք կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները։ Սակայն դա տևական եւ շարունակական գործընթաց է։ Եվ այստեղ կարևոր է ինչպես ֆինանսական կառույցների, այնպես էլ հենց քաղաքացիների ակտիվությունը՚, - ընդգծել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամը։
Բացի այդ, նա հաղորդել Է, որ տարեվերջին գերմանացի գործընկերների հետ համատեղ կանցկացվի սոցիալական հետազոտություն, որի շնորհիվ կհաջողվի պարզել, թե որքանով է 5 տարվա կտրվածքով հաջողվել բարձրացնել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը:
Հիշեցնենք, որ ԿԲ նախաձեռնությամբ Հայաստանում 2014թ. հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիս՚ ծրագիրը։ Այն իրականացնում են ՀՀ ԿԲ-ն, ՀՀ ֆինանսական հաշտարարը, Հայաստանի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը և այլն: Ծրագրին ակտիվորեն մասնակցում են նաև բանկերը, վարկային և ապահովագրական ընկերությունները: Միջոցառումն անցկացվում է տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու, նրանց վերաբերմունքը և վարքագիծը փոխելու նպատակով:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |