Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «B&P Merchant Bank Per le Imprese» կազմակերպության նախագահ Լուիջի Բոնանդինիի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ներկայացնելով Հայաստան այցի նպատակը՝ իտալացի գործարարը նշել է, որ իտալական 400 ձեռնարկություններում ունի բաժնեմաս և ցանկություն ունի համագործակցության լայն շրջանակներ ստեղծել նաև Հայաստանում։ Նա նշել է, որ իր ընկերությունը, ի թիվս այլ ոլորտների, մասնագիտացած է նաև ենթակառուցվածքների՝ ճանապարհների, կամուրջների, թունելների, օդանավակայանների շինարարության գործում:
Հակոբ Արշակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ներկայում Հայաստանում բազմաթիվ մեծ նախագծեր են իրականացվում, որոնք կարող են հետաքրքրել իտալական կազմակերպություններին։
Նախարարը առանձնակի կարևորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, ներկայացրել դրա տարածաշրջանային նշանակությունը։
Նա ընդգծել է հատկապես Տրանշ 4-ի՝ Սիսիան-Քաջարան հատվածի կարևորությունը, ներկայացրել շինարարության ընթացքի հետ կապված մի շարք մանրամասներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումից հետո կազմակերպել մասնագիտական երկկողմ քննարկում:
Հակոբ Արշակյանը ողջունել է իտալացի գործընկերների հետաքրքրվածությունը հայաստանյան շուկայում, ընդգծել, որ թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական իմաստով նախարարությունը բաց է քննարկումների համար:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |