Արմինֆո. Ապրիլի 3-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ /ՀԱԱԳ/ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC) գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՓԲԸ մամուլի ծառայությունից, կողմերի միջև ստորագրված համագործակցության հուշագրի միջոցով ընկերությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանման խթանմանը, արտադրության ավելացմանը և համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։ ՀԱԱԳ-ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերից 12-ի հետ:
Նշենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», որը ներկայացնում է Հայաստանում HSBC Bank plc խումբը, գործում է 1995թ. հունիսի 20-ից: HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են HSBC Europe BV` 70% եւ Wings Establishment` 30%:
Հիշեցնենք, որ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն՚ ՓԲԸ - ն (Export Insurance Agency of Armenia- EIAA) հիմնադրվել է 2013թ.հոկտեմբերի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ' որպես արտահանման խթանման արդյունավետ գործիք: Հիմնական գործառույթն է Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող արտահանողների (փոքր եւ միջին ձեռնարկությունների) ապահովագրությունը ֆինանսական ռիսկերից (կորուստներից) այն դեպքերում, երբ օտարերկրյա գնորդը չի կատարում իր պարտավորությունները արտահանման պայմանագրի շրջանակներում:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

