Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակե ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիաե -ի /DICA/ գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանե ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:
Ծրագրի շրջանակում վարկը տնտեսավարողներին տրամադրվում է 5%, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին` 0% տոկոսադրույքով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 3-15 մլն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից:
Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿե, «Կոնվերս բանկե, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտե ՈւՎԿ, «Ֆարմ Կրեդիտ Արմենիաե ՈՒՎԿ ԱԿ, «Կամուրջե ՈԻՎԿ, «Անիվ ՈՒՎԿե և «Ագրոլիզինգ ՍՊԸե:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |