Արմինֆո.Շարունակելով զարգացնել իր հեռահար բանկային ծառայությունները՝ Արդշինբանկը ավելացրել է նոր գործառույթներ իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածում, մասնավորապես պարզ և անվտանգ PayX վճարման հնարավորությունը:
Առևտրի և սպասարկման կետերում PayX վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հավելվածի «Գործարքներ» բաժնից ընտրել «PayX»-ը, կցել քարտը, սքանավորել QR կոդը և կատարել վճարումը` ընդամենը մեկ հպումով: Ընդ որում, հավելվածը հնարավորություն է տալիս վճարումն իրականացնել «ԱրՔա» համակարգի անդամ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի միջոցով նույնպես:
PayX վճարումներ ընդունող առևտրի և սպասարկման կետերի պարբերաբար համալրվող ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://merchants.payx.am:
Ի լրումն վերոնշյալ գործառույթների՝ վերջին թարմացումների արդյունքում հավելվածի միջոցով արդեն հնարավոր է վճարել Երևանում գրանցված գույքահարկը, ինչպես նաև ինքնուրույն վերականգնել համակարգի ծածկագիրը:
Մոբայլ Բանկինգին միանալը անվճար է. համակարգում օգտատեր գրանցելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Կայք՝ www.ardshinbank.am:
PayX ընկերությունը նորարարական ստարտափ է Հայաստանում, որը ստեղծում է մոբայլ վճարումների միասնական համակարգ։
Կայք՝ https://payx.am:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |