Արմինֆո.Թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով իրականացված վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել են ևս 4 ապրանքանիշի թթվասերներ, որոնք պարունակում են բուսական յուղ, որոնց մակնշման մեջ, սակայն, այդ մասին նշված չի եղել:
Դրանք են՝ «Կալինինոյի» (20%)՝ արտադրող՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 25.03.2019), «Դիետ» (18%)՝ արտադրող՝ «Դիետ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 31.03.2019), «Մանուկ» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Գագիկ Մանուկյան (արտադրության օրը՝ 30.03.2019), «Զանգեզուր» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Արման Աղաբեկյան (արտադրության օրը՝ 02.03.2019):
Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նշված արտադրատեսակները ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:
Նշենք նաև, որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |