Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի (Majid Al Futtaim Holding) գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի (Alain Bejjani) հետ: Ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաև Carrefour Armenia ընկերությունը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, կողմերը քննարկել են Հայաստանում ընկերության ներկայությունն էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև խոսել, թե ինչպես կարելի է ընկերության համաշխարհային ցանցն օգտագործելով արտահանել և վաճառել Հայաստանում արտադրված ապրանքները։ Քննարկվել է նաև ապագայում տարածաշրջանային երկրներ մուտք գործելու համար Հայաստանը որպես գործընկեր դիտարկելու հնարավորությունը։
«Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ը խոշոր էմիրաթական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում 13 երկրներում՝ ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Օման, Բահրեյն, Քուվեյթ, Կատար, Հորդանան, Պակիստան, Իրաք, Հայաստան և Վրաստան: Ընկերության սեփականություն են համարվում մեծ թվով առևտրի կենտրոններ, հիպերմարկետներ ու սուպերմարկետներ, հյուրանոցներ, կինոթատրոններ և այլն:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |