Արմինֆո.ՙՍպայկա՚-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման մասին դատարանի որոշումը վտանգել է ընկերության բոլոր ծրագրերը: Այդ մասին հայտարարել Է ՙՍպայկա՚ ընկերության նախագծերի բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը՝ Երևանի կենտրոնում դատարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ:
Նրա խոսքով, Նորագավիթում պետք է ջերմոցներ կառուցվեին, ինչը կհանգեցներ 1000-ից ավելի նոր աշխատատեղերի բացմանը։ ՙԱյդ նախագծի վրա տարիներ ենք աշխատել, այն հաստատվել է կառավարության կողմից, իսկ դատարանի որոշումը վտանգի տակ է դրել դրա իրականացումը՚, - հայտարարել է Բաղդասարյանը, հավելելով, որ ձախողվել է ամենամեծ գյուղատնտեսական ծրագիրը, որը պետք է իրականացվեր Հայաստանում:
"Մեր ընկերությանը վարկեր են տրամադրել աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները։ Եվ հիմա ողջ աշխարհը կծիծաղի մեզ վրա։ Չի կարելի այդպես վերաբերվել գործարարներին։ Դուք, պարզապես, կկործանեք տնտեսությունը՚, - ասել է Բաղդասարյանը՝ դիմելով Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին։ Նա նաեւ հաղորդել է, որ այսօր ընկերության հաշվին պետք է նստեր ավելի քան 67 մլն դոլար:
Բողոքի ակցիան դատարանի շենքի մոտ շարունակվում է։ Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է ՙՍպայկա՚ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին երկամսյա կալանքի ենթարկելու վերաբերյալ ՊԵԿ-ի միջնորդությունը: Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 7 մլրդ դրամի հարկերից խուսափելու համար:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |