Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկաե ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Էռնեկյանե ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլան և «Արմենիաե միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը և դրանց ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի «Զվարթնոցե, Գյումրիի «Շիրակե օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, «Հայփոստե ՓԲԸ հետագա գործունեությանը, Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ավիացիոն շուկայի զարգացման և մրցակցության խթանման հնարավորությունների շուրջ:
Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկաե ընկերության միջև ձևավորված համագործակցության մթնոլորտից և փոխադարձաբար վերահաստատել այն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը: Վարչապետը կարևորել է Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում բիզնես միջավայրի ակտիվությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակել վարչապետի աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների և ընկերության ներկայացուցիչների մակարդակով:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |