Արմինֆո.Արդշինբանկում բարելավվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման վարկերի պայմանները: Մասնավորապես, փոփոխվել է վարկառուի տարիքային սահմանափակման պահանջը, նվազեցվել է վարկի կանխավճարը և բարձրացել է վարկի առավելագույն սահմանաչափը:
Երիտասարդ ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումն այլևս չի գործում, պարզապես ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70 տարեկանը: Վարկը տրամադրվում է նաև առանց լրացուցիչ գրավի պահանջի, կանխավճարի ապահովագրությամբ սկսած 7.5% կանխավճարից՝ առաջնային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում, և 10%՝ երկրորդային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում: Վարկառուներն այժմ կարող են ստանալ մինչև 27,750,000 ՀՀ դրամի չափով և 22,500,000 ՀՀ դրամ չափով վարկ՝ համապատասխանաբար առաջնային և երկրորդային շուկաներից գույքի ձեռք բերման դեպքում:
Հիշեցնենք, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի մարման ժամկետը Արդշինբանկում սահմանված է 20 տարի, իսկ տարեկան տոկոսադրույքը 7.35%*, որը պետության սուբսիդավորման և գույքի՝ Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում նվազում է մինչև 2.35%*: Ավելին, բնակելի անշարժ գույքը առաջնային շուկայից գնելու դեպքում վարկառուն կունենա նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորություն:
«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/kPPYR9 կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.04%-ից
պետության սուբսիդավորման և գույքի` Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում ՝ սկսած 2.87%-ից
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: