Արմինֆո.Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Կարևորելով իր հաճախորդների հետ միասին անցած ուղին և համատեղ ձեռքբերումները` Ամերաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի ներդրումը բանկի շարունական աճի և զարգացման գործընթացում: Այս ամենի շնորհիվ է հնարավոր եղել դառնալ առաջատար ֆինանսական կառույց Հայաստանում գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով և ունենալ նշանակալի ազդեցություն երկրի տնտեսության զարգացման վրա, ներկայանալ յուրօրինակ կորպորատիվ մշակույթով, լինել պատասխանատու կառույց հասարակության հանդեպ:
Բանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1մլդ ԱՄՆ դոլարը:
Ամերիաբանկը շարունակելու է զարգացման իր անշեղ ուղին և համաձայն իր ռազմավարության`ձգտելու է առավել հավակնոտ նպատակների իրագործմանը:
Ինչպիսին է եղել Բանկի անցած ճանապարհը, ինչ ազդեցություն է ունեցել Բանկի գործունեությունը երկրի տնտեսության վրա. այս և մի շարք հարցերի պատասխանը կներկայացնեն գործունեության փաստացի արդյունքները:
RUB | 3.93 | 0.08 |
USD | 395.58 | 0.53 |
EUR | 411.09 | 0.63 |
GBP | 496.33 | 2.24 |
CAD | 274.73 | 0.07 |
JPY | 25.23 | 0.03 |
CNY | 54.19 | 0.06 |
CHF | 441.50 | -0.04 |