Արմինֆո.ՙԲելավիա՚ ավիաընկերությունն ընդլայնում է Երևան-Մինսկ-Երևան չվերթների ծրագիրը:
Ավիաընկերության հաղորդագրության համաձայն, ս. թ. հունիսի 7-ից տվյալ երթուղով լրացուցիչ չվերթ Է մտցվում։ B2734/733 չվերթները կատարվում են շաբաթական երեք անգամ ՝ Embraer175 հարմարավետ օդանավերով։
ՙԲելավիա՚ ընկերությունը Բելառուսի խոշորագույն ավիափոխադրողն է, որը կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի և Ասիայի 27 երկրներ: 1997 թվականից օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) իսկական անդամ է, 2010 թվականից ՝ Եվրոպական տարածաշրջանային ավիաընկերությունների ասոցիացիայի (ERAA) անդամ: ՙԲելավիայի՚ օդային պարկն այս պահին կազմում է 29 օդանավ (հինգ Boeing 737-800, վեց Boeing 737-500, յոթ Boeing 737-300, երեք Embraer-175, չորս Embraer-195, չորս CRJ-100/-200): Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը։
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |