Արմինֆո.Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին։ Այսուհետ փաթեթների հետ կտրամադրվի «Կորպորատիվ բյուջե» ծառայությունը, որը թույլ է տալիս ընկերություններին վերահսկել ծախսերը, իսկ աշխատակիցներին՝ առանց որևէ սահմանափակումների օգտվել բջջային կապի ծառայություններից՝ պարզապես հաշիվը վերալիցքավորելով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, մասնավորապես, աշխատակցի հեռախոսահամարին կցվում է կորպորատիվ և անձնական հաշվեկշիռ: Յուրաքանչյուր ամիս ընկերությունը հոգում է բիզնեսի համար անհրաժեշտ ծախսերը, իսկ աշխատակիցը կանխավճարային համակարգով վճարում է իր անձնական նպատակներով սպառած ծառայությունների դիմաց։
«Beeline-ում մենք ուշադիր ենք բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Այժմ հաճախորդների ծախսերն օպտիմալացնելու համար կատարել ենք հերթական փոփոխությունը, որը կվերաբերի ոչ միայն կորպորատիվ հաճախորդներին, այլև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առանձնացնել անձնական և աշխատանքային նպատակով օգտագործված կապի ծախսերը: Վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն այս հնարավորությունը, որը մեր ծառայությունների օգտագործումը կդարձնի էլ ավելի հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հիշեցնենք, որ «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սեփական փաթեթը՝ իր բիզնեսի պահանջներին համապատասխան և վճարել միայն անհրաժեշտ ծառայությունների համար։ Առաջարկը ներառում է անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում, ինչպես նաև հիմնական OTT հավելվածների օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |