Արմինֆո.Գյուղնախարարությունն առաջարկում է օգտվել «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրից, որը ենթադրում է արտադրանքի մրցունակ ինքնարժեք, շատ ու որակյալ բերք` փոքր հողատարածքից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ինտենսիվ պտղատու այգիներ հիմնել ցանցացողներին պետությունը կաջակցի, մասնավորապես, առաջարկվում է օժանդակության երկու տարբերակ։
Առաջին տարբերակն առաջարկում է օգտվել այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը` մինչև 8 տարի, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի: Վարկերը հատկացվում են 0.5-ից 10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու և 0.5 – 3 հեկտար հատապտղատու այգիների համար։
Երկրորդ տարբերակը ենթադրում է, որ պետությունը կհատուցի հիմնված այգու ծախսերի 40%-ը, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին՝ 50%-ը։ Փոխհատուցում կտարադրվի 0.5-ից 10 հեկտար խաղողի, 0.5-ից 3 հեկտար ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների համար։
ՙԻնտենսիվ այգին ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացում, որը հիմնականում արտահանվելու է՚, - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |