Արմինֆո. 2007-2018 թթ. Ամերիաբանկը Հայաստանի տնտեսությունում տեղաբաշխել է ավելի քան 4.5 մլրդ դոլարի վարկեր: Այդ ծավալից 674 մլն դոլարը բաժին է ընկել ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ տնտեսության վարկավորման տարեկան միջին աճը կազմել է 39.5%, իսկ ՓՄՁ ոլորտին' 41%: Այդ ժամանակահատվածում արտահանման ֆինանսավորմանը բանկն ուղղորդել է ավելի քան 1.2 մլրդ դրամ։
Ամերիաբանկի վարկերի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2007-2018 թթ.աճել է 0,18%-ից մինչև 5,07%:
Դիտարկվող 10 տարիների ընթացքում Ամերիաբանկը ֆինանսավորել է 1.5 մլրդ դոլարից ավելի արժողությամբ ավելի քան 250 նոր նախագիծ: Դա թույլ է տվել ստեղծել 10 հազ.աշխատատեղ: Մասնավորապես, 175 մլն դոլար է տրամադրվել 75 վերականգնվող էներգիայի էլեկտրակայաններ կառուցելու, 150 մլն դոլար՝ ջերմոցներ ստեղծելու համար։ Բացի այդ, ֆինանսավորվել է 50 արտահանման կողմնորոշված արտադրական ընկերություն և ևս 100-ից ավելի այլ նախագիծ։
Ամերիաբանկի ներգրաված միջոցների ծավալը 2007-2018 թթ. կազմել է 1 մլրդ դոլար, մասնավորապես, միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվել է 220 մլն դոլարի վարկ:
Ամերիաբանկը ոչ պակաս ակտիվ է նաև մանրածախ վարկավորման ոլորտում: Բանկի մասնաբաժինը մանրածախ վարկերի շուկայի ընդհանուր ծավալում 2007-2018 թթ. աճել է 0,09%-ից մինչև 9,29%:
Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցն ունի 18 ստորաբաժանում, որոնցից 11-ը գտնվում են Երևանում, 7-ը՝ Հայաստանի մարզերում:
Ամերիաբանկի մարզային հաճախորդների թիվը հասնում է 22 հազարի: Հայաստանի մարզերում բանկը վերջին 10 տարիների ընթացքում տրամադրել է 900 մլն դոլարի կորպորատիվ վարկեր եւ 100 մլն դոլարի մանրածախ վարկեր:
Արմինֆո գործակալության պատրաստած Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի համաձայն, Ամերիաբանկը 2018 թվականի ակտիվներն ավելացրել է 15% - ով, վարկային ներդրումները՝'12% - ով' այդ ցուցանիշների բացարձակ մեծությամբ պահելով առաջատար դիրքը: Կորպորատիվ վարկավորման 1-ին դիրքը նույնպես պահպանել է Ամերիաբանկը՝ 2018թ.ծավալի 5,7% աճով: Բայց մանրածախ վարկավորման գծով տարեկան աճը շատ ավելի բարձր է եղել ՝ 65,3%՝ 4-րդ հորիզոնական, ինչը վկայում է այստեղ էլ առաջատար դառնալու բանկի մտադրությունների մասին։ Բանկը արդյունաբերական սեկտորի վարկավորման (ներառյալ էներգոհամալիր), գյուղատնտեսության, շինարարության ոլորտի, առեւտրի, տրանսպորտի եւ կապի, հանրային սննդի եւ ծառայությունների ոլորտների, հիփոթեքային վարկավորման առաջատարների շարքում է: Բանկը առաջատարներ է նաև ՓՄՁ ոլորտի վարկավորման գծով: Բայց բանկի վարկային ներդրումների հիմնական կենտրոնացումը բաժին է ընկնում արդյունաբերության եւ առեւտրի ոլորտներին: Բանկի զուտ շահույթը 2018 թվականին աճել է 37,3 տոկոսով: Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը ցպահանջ պարտավորությունների գծով՝ 429.5 մլն դոլար, զբաղեցնելով 3-րդ տեղը ժամկետային ավանդների գծով՝ 395.4 մլն դոլար: Ֆիզիկական անձանց ավանդների գծով (ժամկետային եւ նախապատրաuտման) Ամերիաբանկը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 403 մլն դոլար (տարեկան 7,8% աճով): Ընդհանուր պարտավորություններով Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը՝ 690 մլրդ դրամ (1.5 մլրդ դոլար, տարեկան 13.5% աճով): Բանկի պարտավորությունների կառուցվածքում միջազգային ֆինինստիտուտներից ներգրավված միջոցներին բաժին է ընկնում շուրջ 30% կամ 205.4 մլրդ դրամ (424.5 մլն դոլար, տարեկան 20% աճով): Այդ ցուցանիշով նույնպես պահպանվում է առաջատար դիրքը:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ եւ մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցն ունի 16 ստորաբաժանում, որոնցից 10 - ը մայրաքաղաքային և 6-ը տարածաշրջանային: Ամերիբանկի բաժնետերերն են Ամերիա Գրուպ CY Ltd. - 56,6%, EBRD-17,8%, Ասիական Զարգացման Բանկ (ԱԶԲ) - 13,98% եւ ESPS Holding Limited - 11,62%: Բանկն ամեն տարի արժանանում է Euromoney-ի, Global Finance-ի, The Banker/FT-ի, Commerzbank-ի տարբերակիչ պարգևների: Ամերիաբանկը երեք գործակալությունների վարկային վարկանիշ ունեցող հայաստանյան միակ կազմակերպությունն է S&P (B+, "կայուն" կանխատեսմամբ), Moody ' s (B1, "դրական" կանխատեսմամբ) եւ Fitch (B+, "կայուն" կանխատեսմամբ):