Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է միաժամանակ երկու արժույթով՝ դրամով և դոլարով, պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին:
Թողարկման շրջանակներում նախատեսվում է տեղաբաշխել 1 մլրդ դրամ ծավալով դրամային և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% և 5,5%: Շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
« Կոնվերս Բանկը 2017թ-ից շարունակաբար իրականացնում է պարտատոմսերի թողարկումներ և այսօր թողարկված պարտատոմսերի պորտֆելով շուկայի առաջատարներից է: Վերջին երեք տարիներին տարբեր արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, տեղաբաշխվել է մոտ 17 մլրդ դրամին համարժեք գումարով պարտատոմս: Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից: Շուկայի պահանջները բավարարելու նպատակով այս թողարկումները կրելու են շարունակական բնույթ »,- ասել է Կոնվերս բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
Պարոն Հակոբյանը նշել է, որ պարտատոմսերը խնայողության շատ գրավիչ և ճկուն գործիք են: Սովորաբար դրանց եկամտաբերությունը ավանդի համեմատ ավելի բարձր է, և դրանք մինչև ժամկետի ավարտը կարող են մասամբ վաճառել՝ չկորցնելով կուտակված տոկոսագումարը:
Այս պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսված է սեպտեմբերին, ինչից հետո դրանք կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:
Պարտատոմսերի թողարկման ազդագրին և վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/2019issue/
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |