Արմինֆո.<Վոլյում Գրուպ> ընկերությունը արտադրության ընդլայնման համար ներդնում է 623 մլն դրամ: ՀՀ կառավարությունը ապրիլի 18-ի նիստում հաստատել է ընկերության՝ ներմուծվող սարքավորումների եւ հումքի համար մաքսային վճարումներից ազատելու հայտը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով ՝ ընկերությունը գործում է Արթիկ քաղաքում և զբաղվում է ձեռնոցների արտադրությամբ։ Ձեռնարկության աշխատակիցների թիվը կազմում է 10, արտադրության ծավալների ընդլայնմամբ այդ ցուցանիշը կավելանա եւս 30-40 աշխատատեղով ՝ 90 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է, որ արտադրության ծավալները կկազմեն շուրջ 1,2 մլրդ դրամ, որից 700 մլն դրամի արտադրանք իրացվելու է Հայաստանում, իսկ մնացածը ՝ երրորդ երկրներում ։ Ընկերությունը 2018 թվականին պետական բյուջե է վճարել 16 մլն դրամ ։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |