Ուրբաթ, 19 Ապրիլի 2019 14:30
Նաիրա Բադալյան

ԱԻՆ ղեկավարը կասկածում է հակակարկտային կայանքների համակարգի արդյունավետությանը եւ կոչ է անում մտածել ագրոապահովագրության ներդրման մասին

ԱԻՆ ղեկավարը կասկածում է հակակարկտային կայանքների համակարգի արդյունավետությանը եւ կոչ է անում մտածել ագրոապահովագրության ներդրման մասին

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կոչ է անում կարկուտի դեմ պայքարում կենտրոնանալ ոչ թե հակակարկտային կայանքների, այլ ցանցերի եւ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության վրա: Այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 19-ին  մամուլի ասուլիսի ժամանակ։

 

ԱԻՆ ղեկավարի խոսքով՝ այսօր գերատեսչության զինանոցում ավելի քան 55 հակակարկտային կայան եւ շուրջ 100 հակակարկտային հրթիռ կա, որոնք ձեռք են բերվել անցյալ տարի Ռուսաստանում:  Այդուհանդերձ, հաշվի առնելով կարկուտի դեմ պայքարի ցածր արդյունավետությունը,  ԱԻՆ - ում փորձել են հարցը լուծել ավելի արմատական ձևով՝ հրավիրելով ոլորտի լավագույն մասնագետներին և խորհրդակցելով նրանց հետ։  Արդյունքում եկել են այն եզրակացության, որ կայանների ՕԳԳ-ն բարձր չէ։

 

Բացի այդ, ինչպես նշել է Ցոլակյանը, հրթիռներինչ առնչվող (արկերով) խնդիրներ կան։  Այն բանից հետո, երբ հայկական կողմը գնել է առաջին խմբաքանակը, երկրորդը մատակարարն արդեն չի կարողացել մատակարարել։  Ինչպես նշել է նախարարը, Հայաստանում կարկտաբերամպեր են ձևավորվում, հիմնականում, Արմավիրում, Արարատում, Շիրակում, Արագածոտնում։  Հենց այդ մարզերին է բաժին ընկնում անցած տարի 10 մլրդ դրամ գնահատվող վնասը։  ՙԱրմավիրում, որտեղ նախորդ տարվա վնասը հասել է մոտ 5 մլրդ դրամի, գտնվում է ատոմակայանը, այսինքն՝ կրակել չի կարելի։  Այնտեղով է անցնում նաև ինքնաթիռների օդային ճանապարհը, կրկին կրակել չի կարելի։   Ինձ ասում են, որ ՊՆ-ի եւ ՔԱԳՎ-ի հետ պայմանավորվածություն կա, եւ մենք զգուշացվելու ենք ինքնաթիռների թռիչքների մասին, բայց ինձ նման փաստարկները համոզիչ չեն թվում՚, - պարզաբանել է նա։

 

Հարցը, ըստ ԱԻՆ ղեկավարի, լուրջ ուսումնասիրություններ է պահանջում։ Այսօր Ցոլակյանը իշխանություններին և ոլորտի ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս մտածել հակակարկտային ցանցերի տեղադրման և ագրոապահովագրության ներդրման մասին։  ԱԻՆ ղեկավարը գիտակցում է, որ դա, հնարավոր է, ավելի ծախսատար է և, ինչպես ամեն նոր բա, բնակչության կողմից ընկալվում է  որոշակի զգուշավորությամբ։  Սակայն, վկայակոչելով համաշխարհային փորձը, Ցոլակյանը դա համարում է կարկուտի և դրա հետևանքների դեմ պայքարի առավել գործուն մեխանիզմ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
24.02.2020
RUB7.430.00
USD478.420.07
EUR517.550.50
GBP617.07-0.72
CAD359.88-0.92
JPY42.98-0.16
CNY68.11-0.02
CHF487.790.52



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000