Արմինֆո.Կարևորելով հեռահար բանկային սպասարկումը՝ Արդշինբանկը գործարկել է նոր հեռախոսահամար, որի միջոցով միջազգային համակարգերով իրականացված դրամական փոխանցումները հնարավոր է ստանալ արդեն անվճար հեռախոսազանգի միջոցով՝ առանց Բանկ այցելելու:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես զանգահարել 080002222 հեռախոսահամարին և անցնելով նույնականացում՝ պատվիրել MONEYGRAM, UNISTREAM, INTEL EXPRESS, SIGUE, MONEYTUN, RIA և Բանկի հետ համագործակցող այլ համակարգերով իրականացված դրամական փոխանցումները «տեղափոխել» Արդշինբանկում գործող իրենց հաշվեհամարին: Ընդ որում, արտարժույթի փոխարկման դեպքում կիրառվում են արտոնյալ սակագներ:
Հեռախոսահամարը գործում է 24/7, գումարի փոխանցումը հաշվեհամարին կատարվում է անմիջապես, բացառությամբ գործառնական օրվա ժամերից դուրս իրականացված հեռախոսազանգերի, որոնք կատարվում են հաջորդ բանկային օրը: Արդշինբանկի հետ համագործակցող միջազգային դրամական փոխանցումների համակարգերին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով` https://bit.ly/2UsA3OI:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |